Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Հող զիջելու վատագույն ժամանակը

July 15, 2014
in Յօդուածներ
0

Թաթուլ Հակոբյան

Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար գոյություն ունի չորս ճանապարհ. առաջին` նոր պատերազմ, երկրորդ` ստատուս քվոյի պահպանում ևս տասնամյակներ, երրորդ` բանակցված լուծում և չորրորդ՝ խաղաղության կամ լուծման պարտադրում:

Ընդհանրապես, երբ միջազգային ընկերակցությունը կամ Ղարաբաղի հարցում մասնագիտացած և հիմնական միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը խոսում են լուծման կամ կարգավորման մասին, նկատի են ունենում մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համար և որի տակ կլինի բոլոր երեք կողմերի ստորագրությունը:

Քննենք վերոնշյալ բոլոր չորս տարբերակները:

Առաջինը նոր պատերազմի տարբերակն է: Մարդու իրավունքների, մարդասիրության և բազմաթիվ այլ տեսանկյուններից, նոր պատերազմը, որը հետևողականորեն քարոզում է Ադրբեջանը, լուծում չէ: Սակայն դա չի նշանակում, որ պատերազմով հարցեր չեն լուծվում: Ավելին, շատ հարցեր լուծվում են հենց պատերազմով: Երբ հակամարտության մեջ ներքաշված կողմերը, առաջին հերթին՝ Ադրբեջանը, խոսում են նոր պատերազմի մասին, պետք է գիտակցեն, որ նոր պատերազմը կարող է բերել նոր ստատուս քվոյի: Այստեղ մի կողմ թողնենք, թե ինչ ավեր ու տառապանք կբերի պատերազմը հայ և ադրբեջանցի ժողովուրդներին: Բայց երբ խոսք է բացվում նոր պատերազմի մասին, ապա պետք է գիտակցել, որ նոր ստատուս քվոն կարող է լինել անկանխատեսելի:

Ներկայացնենք երեք հավանական տարբերակ: Առաջին, Ադրբեջանը սկսում է նոր պատերազմ, սակայն դրանից որևէ փոփոխության չեն ենթարկվում ո՛չ Հայաստան-Ադրբեջան սահմանները և ո՛չ էլ Արցախ-Ադրբեջան սահմանները կամ, ինչպես ընդունված է ասել միջազգային բառապաշարով, շփման գիծը: Այսինքն՝ նոր պատերազմը չի փոխում ներկա ստատուս քվոն, և միայն կողմերը կրում են ավերածություններ, տալիս հազարավոր զոհեր ու վիրավորներ: Երկրորդ, նոր պատերազմում Ադրբեջանը պարտվում է, կորցնում նորանոր տարածքներ: Օրինակ, արցախյան զինուժը գրոհով վերցնում է Կուր-Արաքսյան միջագետքը, այսպիսով` կիսում Ադրբեջանը: Եթե 1994-ի մայիսին Ռուսաստանը պատերազմող կողմերին հրադադար չպարտադրեր, մեծ էր հավանականությունը, որ հայկական ուժերը գրոհներով կվերցնեին նոր շրջաններ և որպես շփման գիծ Արցախի ու Ադրբեջանի միջև կլինեին Կուր և Արաքս գետերը: Բայց կա նաև նոր պատերազմի երրորդ տարբերակը` Ադրբեջանը պատերազմում գրավում է ոչ միայն Ղարաբաղը, այլև՝ Զանգեզուրը, այսպիսով, պանթուրքական երազանքը դառնում է իրականություն: Ահա այս անկանխատեսելիությունն  է նաև, որ հակամարտության կողմերին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, հետ է պահում և պետք է հետ պահի նոր պատերազմի գայթակղությունից:

Արցախյան հակամարտության լուծման երկրորդ ճանապարհը ներկա ստատուս քվոյի պահպանումն է ևս տասնամյակներ: Մի կողմ թողնելով, թե ում համար է աշխատում ժամանակը, պետք է նկատենք, որ եթե ներկա ստատուս քվոն բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար, ապա լայն հաշվով այն ընդունելի է Հայաստանի և հատկապես Արցախի համար: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ այս ստատուս քվոյի պայմաններում Հայաստանը և Արցախը  շարունակում են մնալ շրջափակման պայմաններում, դուրս մնում տարածաշրջանային տնտեսական խոշոր ծրագրերից, ավելի մեծ կախվածության մեջ ընկնում Ռուսաստանից, հայ-ադրբեջանական սահմանների վրա դիպուկահարների կրակոցներից սպանվում են երիտասարդ տղաներ, սահմանամերձ գյուղի հայ հողագործը չի կարողանում հող մշակել, քանի որ կրակում են, նաև այդ պատճառով՝ մարդիկ արտագաղթում են և այլն:

Եթե արդեն ավելի քան 20 տարի ստատուս քվոն պահպանվել է, ապա չպետք է բացառել, որ այն կարող է պահպանվել ևս 20 կամ 50 տարի: Ի վերջո, սակայն, ներկա ստատուս քվոն անընդունելի է լինելու Ադրբեջանի համար և պաշտոնական Բաքուն շարունակելու է սպառազինվել, կրակել ու գուցե նաև՝ նոր պատերազմ սկսել, որի հավանական երեք տարբերակների մասին խոսեցինք վերևում:

Արցախյան հակամարտության լուծման երրորդ ճանապարհը  բանակցված լուծումն է, այն է` ներգրավված կողմերը սեղանի շուրջ գալիս են ընդհանուր հայտարարի, ստորագրում փաստաթուղթ և դրանում ամրագրված կետերը կյանքի կոչում: Սա լինելու է ցավալի լուծում, քանի որ եթե Բաքուն համաձայնի ճանաչել Արցախի անկախությունը կամ նրա ինքնորոշման իրավունքը, դրա դիմաց պահանջելու է, որպեսզի Երևանն ու Ստեփանակերտը զորքերը դուրս բերեն այն շրջաններից (բացառությամբ`Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միջանցքը), որոնք միջազգայնորեն անվանվում են գրավյալ, իսկ հայության բառապաշարով` ազատագրված: Ի դեպ, Հայաստանի բոլոր երեք նախագահների և նրանց արտգործնախարարների ժամանակ բանակցվել է հենց նման տարբերակ՝ կարգավիճակի դիմաց տարածքներ: Բացեք 1997-ի փաթեթային և փուլային, 1998-ի ընդհանուր պետություն, 2001-ի Քի Վեսթի և վերջին` Մադրիդյան կամ Նորացված Մադրիդյան կոչվող փաստաթղթերը և կհամոզվեք դրանում:

Կա նաև կարգավորման չորրորդ ճանապարհը, որը մոտ է երրորդին: Դա այն տարբերակն է, երբ միջազգային հանրությունը` ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի, ներգրավված կողմերին նստեցնում է բանակցային սեղանի շուրջ և պարտադրում փոխզիջումային որևէ տարբերակ: Խաղաղության պարտադրման օրինակներ համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են: Այսօր, անկասկած, դժվար է պատկերացնել, որ Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը խաղաղություն կպարտադրեն Ղարաբաղի հարցում, հաշվի առնելով բազմաթիվ իրողություններ, առաջին հերթին Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա լարվածությունն ու փոխադարձ անվստահությունը: Բայց եթե պատկերացնենք, որ այնուամենայնիվ միջազգային հանրությունը լուծում է պարտադրում, ապա այդ լուծումը հավանաբար կլինի այն տարբերակներից մեկը, որոնց շուրջ բանակցել են հայերն ու ադրբեջանցիները սկսած 1994-ի հրադադարից:

Այսօր ստեղծվել է մի իրադրություն, երբ վերոնշյալ չորս ճանապարհներից երեքը, բացի ստատուս քվոյի պահպանումից, իրատեսական չեն: Խաղաղության համար անհրաժեշտ առաջին պայմանը միջավայրն է: Քանի դեռ շարունակվում է պատերազմի հռետորաբանությունն ու ատելության քարոզչությունը, կարգավորման որևէ տարբերակ ընդունելի չի լինելու: Եթե հակամարտության կողմերը իրականում ուզում են հարատև խաղաղություն, լարվածության թուլացում, սպառազինությունների մրցավազքի դադարեցում, նախ պետք է վերջ տան պատերազմական հռետորաբանությանը: Այն ժամանակ, երբ կողմերը կսկսեն խոսել խաղաղության անհրաժեշտությունից և խաղաղություն քարոզել, դրանից հետո միայն հավանական է ակնկալել փոխզիջումային լուծում։ Բայց դրա համար պետք է տարիների քրտնաջան աշխատանք, ինչը չկա ու չի եղել:  

Արցախյան հակամարտության փոխզիջումային լուծման համար անհրաժեշտ է երեք գործոնների միաժամանակյա ներկայություն: Առաջին, հասարակությունները պետք է պատրաստ լինեն խաղաղության, երկրորդ, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի իշխող էլիտաները պետք է պատրաստ լինեն խաղաղության, ինչն առաջին հերթին նշանակում է քաղաքական խիզախություն, որովհետև փոխզիջում նշանակում է ցավ և իշխանությունը կորցնելու լրջագույն վտանգ, երրորդ, միջազգային հանրությունը, ներգրավվելուց բացի, պետք է պատրաստ լինի օժանդակելու խաղաղության պահպանմանն ու հարատևմանը, ներդրումներ կատարի տարածաշրջանում:

Ինչպես տեսնում ենք, ղարաբաղյան  հակամարտությունը կարգավորելու այսօրվա հնարավորությունները սահմանափակ են: Հետևաբար, Միացայլ Նահանգների կամ արևմտյան այլ տերությունների նախազգուշացումները, թե այսօրվա ստատուս քվոն խիստ վտանգավոր է, որ հայերը պետք է տարածքներ զիջեն, հիմնավորված չեն: Հակառակը, այսօրվա միջազգային ստեղծված պայմաններում եթե հայերը հող զիջեն, ապա դա կարող է ոչ թե մոտեցնել խաղաղությանը, այլ պատերազմին:

Հող զիջելը ևս պետք է լինի տրամաբանված ու արդարացված: Հո՞ղ ենք զիջում մի երկրի ու մի նախագահի, որն ամեն օր սպառնում է նոր պատերազմով, ադրբեջանական դրոշի ծածանում Շուշիի և Ստեփանակերտի վրա: Հո՞ղ ենք զիջում մի երկրի, որն այսօրվա Հայաստանի Հանրապետությունը համարում է Արևմտյան Ադրբեջա՞ն, իսկ Երևանը` ադրբեջանական քաղա՞ք:

Այսօր հող զիջելու վատագույն ժամանակն է:

Previous Post

Հեռու մնացեք բանակից

Next Post

Գրիգոր Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան»ը՝ Ռուս Բեմադրիչի Ներշնչման Աղբիւրը

Please login to join discussion
  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In