ԱՆՈՆՍ
06 հուլիս, 2018
Ժամը | Վայրը | Միջոցառումներ | «Արմենպրեսը»-ըկլուսաբանի |
ՀՀ ԱԺ | |||
12:00-ին | ԱԺ 334 սրահում | տեղի կունենա ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի նիստը: | V |
ՀՀ կառավարություն | |||
10:00-ին | ՀՀ կառավարության նստավայրում (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) | տեղի կունենա կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումը: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է հանդիպումների շարքը՝ Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումներ քաղաքացիական հասարակության առանձին խմբերի հետ քննարկելու համար: | V |
11:00-ին | ՀՀ կառավարության նստավայրում (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) | տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց շահերով զբաղվող կազմակերպությունների հետ հանդիպումը: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը շարունակում է հանդիպումների շարքը՝ Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումներ քաղաքացիական հասարակության առանձին խմբերի հետ քննարկելու համար: | V |
Պետական կառույցներ | |||
12:00-ին | ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում | տեղի կունենա նիստ: Հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, պարզելու, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաներն ու քվոտաները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ասենք, ձկան և խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սևանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առևտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը և այլն: Հանձնաժողովը ուսումնասիրել է 27 պետական մարմինների կողմից վերոնշյալ թույլտվությունների տրամադրման գործընթացները, որի արդյունքում բացահայտել է ոչ մրցակցային հիմունքներով, առանց մրցութային կարգի իրականացվող 45 գործառույթներ: Հանձնաժողովի նիստում կներկայացվեն բացահայտված խնդիրները: | V |
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ | |||
10:00-ին | Իսահակյան 37 հասցեից | կմեկնեն Արմավիր քաղաք, որտեղ ժամը 11:00-ին Չարենցի 26 հասցեում «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրավիրում է լուսաբանելու Արմավիրի թիվ 8 մսուր-մանկապարտեզի պաշտոնական վերաբացման արարողությունը: Մանկապարտեզի գույքի, անկողնային պարագաների տրամադրումը, ինչպես նաև խաղահրապարակի տեղադրումն իրականացրել է «Ֆոքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Վերադարձը համայնքից՝ ժամը 12:00-ին: Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝զանգահարելով (+374) 98132112 հեռախոսահամարով: | |
Մամուլի ակումբներ | |||
11:00-ին | «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում | Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվող ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումների մասին, կանդրադառնա նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին։ | |
12:30-ին | Հայելի ակումբ | Հյուրն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Թեմա՝ներքաղաքական հարցեր,վերջին աղմկահարույց ձերբակալություններ , արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ակտիվությունը, հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժեր և դիպուկահարների ակտիվություն: Ադրբեջանի ԱԳՆ-ին լուրջ անհանգստացած է ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիք տեղակայման հարցով: | |
12:30-ին | «Մեդիա կենտրոնում» | տեղի կունենա քննարկում «Ազգայինփոքրամասնությունների իրավունքները՝ նոր Ընտրականօրենսգրքում» թեմայով։ Բանախոսներն են` ՎարդինեԳրիգորյան, ՀՀ վարչապետին առընթեր ընտրականօրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարականինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող, Համլետ Սմոյան, «Սինջար» եզդիների ազգային միավորմանխորհրդի անդամ, Ռազմիկ Խոսրոև, «Ատուր» ասորիներիմիության ներկայացուցիչ, դերասան, Իրինա Գասպարյան, Ասորական ֆեդերացիայի նախագահ և Սայիդ Ավդալյան«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-յինախագահ | V |
13:00-ին | Հայելի ակումբի | հյուրն է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Թեմա՝շուրջ 100 հազար քաղաքացի ազատվում է մինչև այս տարվա հունիսի1-ը կուտակած գյուղվարկերի տույժ–տուգանքներից.ինչ էփոխվելու: | |
13:30-ին | Հայելի ակումբի | հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝արցախա–ադրբեջանական սահմանին Ադրբեջանիակտիվությունը, հատուկ նշանակությանստորաբաժանումների տեղաշարժեր և դիպուկահարներիակտիվություն: Ադրբեջանի ԱԳՆ–ին լուրջ անհանգստացածէ ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիքտեղակայման հարցով: | V |
Մշակույթ | |||
15:00-ին | Նկարիչների միությունում | տեղի կունենա «Էրեբունի-Երեւան» խորագրով հանրապետական ցուցահանդես: | V |
17:00-ին | Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում | Creative Armenia-ն տոնելու է իր առաջին տարեդարձը։ Ներկա են լինելու բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, մեծանուն արվեստագետներ և Հայաստանի ստեղծարար ոլորտի շատ ներկայացուցիչներ: Կլինեն մի քանի հետաքրքիր հայտարարություններ, այնուհետև ընդունելություն։ | V |
17:00-ին | Տաթևի վանքի բակում | տեղի կունենա «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Ստեղծագործության խոսքերը գրել է հանրահայտ ֆրանսիացի գրող Լոռան Գոդեն, իսկ երաժշտության հեղինակն է ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը: Ստեղծագործությունը կկատարեն Ռոլան Հայրապետյանի ղեկավարած ֆրանսիական Musicatreize համույթը և Ֆրանսիական ռադիոյի ու Տաթևի մանկական երգչախմբերը: Նույն ստեղծագործությունը կհնչի նաև Դիլիջանում՝ քաղաքի ամֆիթատրոնում, հուլիսի 7-ին, ժամը 18:00-ին: IDeA հիմնադրամն ու «Տաթևի վերածնունդ» հիմնադրամն այս համերգային ծրագիրը կազմակերպում են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին ընդառաջ: | |
18:00-ին | Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն | Տեղի կունենա Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Պոգուդինի համերգը «Երգը միավորում է» խորագրով: | |
Հոգեւոր | |||
11:00-ին | Դաշավան համայնքում | կօծվի Արարատյան Հայրապետական թեմի Դաշտավանհամայնքի նորակառույց եկեղեցին՝ ձեռամբ Արմավիրի թեմիառաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Եկեղեցու շինարարությունը մեկնարկել էր 2012թ.: Շուրջ7 տարի տևած աշխատանքներից հետո` հուլիսի 6-ին, եկեղեցին կօծվի ու կանվանակոչվի: |