ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Հրաշափառ կիրակի է այսօր…
նստած ես բազմոցին…
գինու ու հացի անուշահոտությունը
մի բուռ արև է ուզում,
տաք ձեռքի հպում…
բարեխնամ պարտեզ,
ուր նորից ծաղկելու են
անցյալի ճերմակ ասպիրակները…
***
Ինձ մի փնտռիր դրսում…
Ես քո մեջ եմ…
Լսում ես սրինգի զուլալ ձայնը,
տեսնում ես լճափնյա կածանը,
որ տանում է դեպի այ այն` սերը ներծծած ծառաստանը,
քայլում ես մոգական պարի պտույտներին համընթաց,
վայելում ես շուրթերիդ ծխացող սիգարի բույրը,
ուրեմն քո մեջ եմ ես…
Դու զգում ես ինձ, ես գիտեմ…