Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Մակրոնը բացում է Հայոց ցեղասպանության թղթապանակը. Ֆրանսիայի նախագահի ելույթը թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

February 1, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Մակրոնը բացում է Հայոց ցեղասպանության թղթապանակը. Ֆրանսիայի նախագահի ելույթը թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը և դրա ընթացքում Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական ԶԼՄ-ները տագնապով արձանագրել են, որ Մակրոնը «բացում է Հայոց ցեղասպանության թղթապանակը»:

Թուրքական ամենաընթերցվող պարբերականներից մեկը՝ «Միլլիեթ»-ը, գրում է, որ Մակրոնը մասնակցել է ընթրիքին, որին ներկա են եղել հայկական լոբբիի հայտնի դեմքեր: «Ինչպես և խոստացել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Մակրոնն ասել է, որ այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ներառելու է օրացույցում: Նա լսել է հայկական լոբբի պահանջները»,- գրում է պարբերականը:

«Սաբահ» պարբերականը հրապարակել է լուրը «Մակրոնի երկրորդ ամբարտավան ելույթը» վերնագրով՝ հիշատակելով, որ նախօրեին նա իր դժգոհությունն էր հայտնել սիրիական Աֆրին շրջանում Թուրքիայի գործողությունների առնչությամբ: «Այս անգամ օրակարգ բերելով 1915 թվականի դեպքերը՝ նա շարունակեց իր սադրիչ վերաբերմունքը»,- գրում է լրատվամիջոցը:

Լրատվամիջոցներից մյուսը՝ «Սթար»-ը, մեջբերել է Մակրոնի խոսքերը, որտեղ Ֆրանսիայի նախագահն ասել էր. «Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության համար պայքարը բոլորիս պայքարն է: Մենք միանում ենք այդ պայքարին՝ աջակցելով ցեղասպանության հիշատակի օրն օրացույցում ամրագրելու նախաձեռնությանը»:

Haber7-ը գրում է. «Անկարային զայրացրած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ ասել էր, թե դա չպետք է վերածվի Սիրիայի հյուսիսը օկուպացնելու գործողության, հայտարարել է, որ Ֆրանսիայում այսպես կոչված «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» է հայտարարվելու»:

Թուրքական NTV-ն մեջբերել է Մակրոնի խոսքերը՝ նշելով. «Հայկական պնդումները կրկին կարող են խորհրդարանի օրակարգ բերվել»: «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է տվել այն մասին, որ Ֆրանսիայի խորհրդարանն առաջիկա ամիսների ընթացքում կարող է կրկին օրակարգում ներառել 1915 թվականի դեպքերը»,- գրում է լրատվամիջոցը:

Խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցը կրկին ներառելու մասին Մակրոնի հայտարարությունն է շեշտադրել նաև «Աքշամ» պարբերականը՝ նշելով, որ ընթրիքին մասնակցել է նաև Թուրքիայի հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Թուրքական «Իհլաս» գործակալությունը լուրը հրապարակել է «Սկանդալային որոշում Ֆրանսիայում» խորագրով՝ նշելով, որ այդ երկրում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարող է պաշտոնապես ամրագրվել ֆրանսիական օրացույցում:

Ազգայնական «Yeniçağ» («Յենիչաղ») պարբերականն էլ նշել է, թե «Մակրոնը շարունակում է հակաթուրքական նախաձեռնությունները»: Միաժամանակ այն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, որում Մակրոնը նշել էր, թե ներկայում ԼՂ այցելությունը կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացին:

Իսկ BirGün պարբերականը լուրը հրապարակել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Փայլանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ» խորագրով՝ գրելով, որ մեջլիսի պատգամավորը հորդորել է աչալուրջ լինել Աֆրինում տեղի ունեցող գործողությունների առնչությամբ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին մանրամասնորեն լայնածավալ հոդվածով անդրադարձել են գերմանական Deutsche Welle-ի և ռուսական Sputnik-ի թուրքական ծառայությունները:

«Մակրոնը բացում է հայկական թղթապանակը». նման խորագրով է նյութը հրապարակել Deutsche Welle-ն՝ նշելով, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները առաջիկա ամիսներին Հայոց ցեղասպանության հարցի պատճառով կարող են կրկին ճգնաժամ ապրել, քանի որ Մակրոնն ուղերձ է հղել այն մասին, որ հարցը կարող է ներառվել խորհրդարանի օրակարգ: Լրատվամիջոցը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահը հատուկ ողջունել է մեջլիսի պատգամավոր Փայլանին՝ նշելով, որ նրա պես անձինք, ովքեր պայքարում են մարդու իրավունքների համար, պետք է աջակցություն ստանան: Deutsche Welle-ն հայտնել է նաև, որ ընթրիքի ժամանակ պատգամավորն արժանացել է Փարիզի քաղաքապետի պատվո մեդալի:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին Մակրոնի հայտարարությունները տեղ են գտել մի քանի տասնյակ այլ թուրքական լրատվամիջոցներում ևս:

Արաքս Կասյան

http://armenpress.am/arm/news/921062/

Previous Post

Պետք է հանրությանը ներկայացնել առավելագույն հաշվետվողականություն. Կարեն Կարապետյան

Next Post

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արմեն Սարգսյանին

Please login to join discussion
  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In