Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանի արդյունավետ գործընկերն է. ՀՀ Նախագահն ընդունել է Բրեդլի Բուզետտոյին

February 1, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանի արդյունավետ գործընկերն է. ՀՀ Նախագահն ընդունել է Բրեդլի Բուզետտոյին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Բրեդլի Բուզետտոյի պաշտոնավարման անցած հինգ տարիներին ՄԱԿ-ի տարբեր կառույցների և հատկապես Զարգացման ծրագրի հետ Հայաստանի համագործակցությունը: Նախագահը փոխգործակցության արդյունավետության տեսանկյունից այդ ժամանակաշրջանը բավականին հաջողված է համարել: Սերժ Սարգսյանը տարբեր ոլորտներում իրականացված ծավալուն աշխատանքներում ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել նրան՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում:
«Այս տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դարձել է Հայաստանի կառավարության վստահելի և արդյունավետ գործընկերը: Հաջողված ծրագրերից ուզում եմ հիշատակել մեր հյուսիսային սահմանների վրա տեղակայված անցակետերի արդիականացման ծրագիրը, ինչի արդյունքում մենք ունենք բոլոր չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր: Իհարկե, ուրախ եմ, որ Մեղրիի արդիականացման ծրագիրն էլ է մեկնարկել, ինչը մեզ հնարավորություն կտա որոշ ժամանակ հետո սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը համարել ամբողջովին լուծված: Ես շատ բարձր եմ գնահատում Զարգացման ծրագրի մասնակցությունը մեր ընտրական գործընթացներին: Այդ տեխնիկական միջոցների ներդրումը, կարծում եմ, շատ մեծ և դրական ազդեցություն ունեցավ: Իհարկե, շատ ուրախ եմ այն ծրագրի համար, որ իրականացնում եք սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերում՝ ուղղված խոցելի համայնքների կայուն զարգացմանը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ապաստանած սիրիահայերին ցուցաբերվող աջակցության ծրագրի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ՄԱԿ-ի նոր մշտական համակարգողն իր գործում կցուցաբերի նույնքան եռանդ և նվիրվածություն, որքան Բրեդլի Բուզետտոն՝ ավելի խորացնելով ՄԱԿ-ի հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունները:

Բրեդլի Բուզետտոն իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել աշխատել Հայաստանում և իրականացնել Հանրապետության Նախագահի նշած ծրագրերը, որոնք օգտակար են եղել Հայաստանի և նրա քաղաքացիների համար:

«Հուսով եմ, որ ձևավորված վստահության շնորհիվ հետագայում ևս ՄԱԿ-ը կշարունակի Հայաստանում հանդես գալ որպես մի կառույց, որին ՀՀ կառավարությունը կկարողանա դիմել օրակարգային հարցերով, որոնք պահանջում են համաշխարհային փորձ ունեցող անկողմնակալ գործընկեր։ Բացի դրանից, հուսով եմ, որ մենք կարողացել ենք օգնել Հայաստանին առավել մեծ դերակատարում ունենալու միավորված ազգերի ընտանիքում` Նյու Յորքում ներկայացնելով Հայաստանը՝ որպես նորարարությունների երկիր, ձեռներեցությամբ և գործարարությամբ զբաղվելու երկիր, մի երկիր, ուր կարելի է այցելել նաև որպես զբոսաշրջիկ»,-ասել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն և վստահեցրել, որ Հայաստանում անցկացրած տարիները մշտապես կմնան իր հիշողություններում, որոնք շատ տպավորիչ են, խորը և հուզական: Հանդիպման ավարտին Բրեդլի Բուզետտոն խաղաղություն և բարեկեցություն է մաղթել Հայաստանին և ամբողջ տարածաշրջանին:

http://armenpress.am/arm/news/921127/

Previous Post

Գեղարքունիքում ձնածածկույթի բացակայությունը կարող է վտանգել աշնանացանի կենսունակությանը

Next Post

ԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման համաձայնությունը. Լավրով

Please login to join discussion
  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In