ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոնը Մանուէլ Պետրոսյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: 8 հնարավորից 6,5 միավոր հավաքելով՝ Հայաստանի չեմպիոն դարձավ Մանուէլ Պետրոսյանը: 6-ական միավոր հավաքեցին Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը: Սակայն լրացուցիչ միավորներով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Հայկ Մարտիրոսյանը, իսկ եռյակը եզրափակեց Տիգրան Հարությունյանը:
Արագ շախմատի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 58 շախմատիստներ: