Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

«Մետաղադրամն Անապատում» Ֆիլմը Կը Ներկայացնի Հայոց Մեծ Եղեռնը

July 25, 2014
in Մշակութային
0
«Մետաղադրամն Անապատում» Ֆիլմը Կը Ներկայացնի Հայոց Մեծ Եղեռնը

ԼԻԱՆԱ ՄԱԿՈՒԵՑԵԱՆ

2014թ. Մայիսի սկզբին Գաւառում մեկնարկեցին «Մետաղադրամն Անապատում» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այն լիամետրաժ պատմագեղարուեստական ֆիլմ է, որի սցենարի հեղինակներն են ԱՄՆ քաղաքացի, բարեգործ, «Քրիստոնէութիւնը Հայաստանի Խաչմերուկներում» գրքի հեղինակ Ռոբերտ Բեքման Բրինը եւ Արփի Աղոյեանը:
Ֆիլմի հիմքում 1915 թուականին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած պատմական իրադարձութիւններն են, հայ ժողովրդի գաղթն ու Ցեղասպանութիւնը:
Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնուել է 2014 թուականին, Ամանորի նախօրէին: Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսուել են Հայաստանում, նկարահանումները կատարուել են Երեւան եւ Գաւառ քաղաքներում, Սեւանայ լճի մերձակայքում, Կարմիր գիւղ, Դալարիկ, Տաթեւ գիւղերում, իսկ Օգոստոս ամսից կը շարունակուեն ԱՄՆում:
Մօտ չորս տասնեակ դերասաններ իրենց ժամանակն ու տաղանդն են ներդրել Հայոց Ցեղասպանութիւնը միջազգային հանրութեանը լսելի դարձնելու համար: Ֆիլմի գլխաւոր դերերում դերասաններ Մարտուն Ղեւոնդեանն ու Բիւրեղիկ Մնէյեանն են: Գլխաւոր հերոսուհուն՝ Սառա Սենդերսին, մարմնաւորում է Արփի Աղոյեանը:
Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած «Մետաղադրամն Անապատում» ֆիլմը մեծ էկրան կը բարձրանայ 2015 թուականի Ապրիլի 24ին, երբ միջազգային հանրութիւնն ու աշխարհի հայութիւնը նշեն ողբերգութեան 100րդ տարելիցը: Ըստ Ռոբերտ Բրինի՝ ֆիլմն ուսուցողական, տեղեկատուական միջոց է, որը մի փոքր քայլ կը լինի դէպի Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը:
«Թէեւ ֆիլմի պրիմիերան կայանալու է Հայաստանում, սակայն այն նախատեսուած է Հայաստանից դուրս գտնուող անգլախօս հանրութեան համար, որոնցից շատ քչերն են տեղեկացուած Հայաստանի պատմական ողբերգական իրողութեան մասին: Թոյլ չտանք, որ եւս 100 տարի անցնի՝ առանց արդարութեան ճանաչման», իր խօսքում նշեց Բրինը:
Հարցազրոյցի վերջում Ռոբերտը յոյս յայտնեց, որ մինչ 2015 Ապրիլի 24ը ֆիլմը կը գրաւի հովանաւորների ուշադրութիւնը:

 

ԼԻԱՆԱ ՄԱԿՈՒԵՑԵԱՆ կ՛աշխատակցի «Հետք»ին, ուրկէ առնուած է այս տեղեկագրութիւնը

Previous Post

Երեւանի Մէջ Պիտի Բացուի Կոմիտասի Թանգարան

Next Post

Թուրք Բեմադրիչի «Հատում» Ժապաւէնը Պիտի Ցուցադրուի Վենետիկի Փառատօնին

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.