Անգլերէնէ թարգմանեց՝ Շաքէ Մանկասարեան
Յակոբ Թոփուզեան (Ակոբ Թոփուզ) ծնած է 1923ին, Կ.Պոլիս: Ուսանած է ծննդավայրի երաժշտանոցը: Տասը տարի շարունակ երգած է Սթամպուլի օփերայի թատրոնին մէջ մինչեւ 1965 թուական՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներ տեղափոխուիլը:
Յակոբ Թոփուզեան Սթամպուլի օփերայի առաջին եւ գլխաւոր թենոր երգիչն էր, որ կատարած է օփերայի դերերգներ՝
- Faust-ի`(Johann Wolfgang von Goethe «Ֆաուսթ» Faust օփերա),
- Radamès–ի`( Giuseppe Verdi, «Այտա» Aida օփերա),
- F. Pinkerton-ի`(Giacomo Puccini, Madama Butterfly օփերա, եւ երբեմն ալ բեմադրուեր է «ՉիոՉիո–Սան» Cio-Cio-San անունով):
1957 թուականին, Օփերայի 30-ամեակի տօնակատարութեան ժամանակ իրեն շնորհած են «Կեանքի տեւողութեան նուաճումներու մրցանակ»-ը:
1959-1960 թուականներուն եղեր է Ստամպուլի оփերայի գլխաւոր թենորը:
Հոս նշենք, որ Սթամպուլի օփերայի թատրոնի կամ Սուրէյա օփերային թատրոնի կառոյցը նախագծած է հայ ճարտարապետ Գեղամ Գաւաֆեանը Սթամպուլի երեսփոխան Սուրեյ Իլմենյայի յանձնարարականով։ (1)
1965 թուականին, Յակոբ Թոփուզեան հաստատուելով Ամերիկայի Միացեալ Նահանգներ hանդես եկած է որպես թենոր եւ պարիթոն երգիչ տարբեր օփերային խումբերու մէջ: Իր կատարած դերերգներէն են՝
- Baron Scarpia-ն՝ («Թոսքա» melodrama, Giacomo Puccini),
- Rigoletto-ն՝ («Ռիկոլեթթo» Rigoletto, Giuseppe Verdi ),
- Count di Luna-ն՝ (Կոմս տի Լունան «Թրուպէտուր» The Troubadour, Giuseppe Verdi),
- Escamillo-ն՝ (Էսքամիլլօ , «Կարմէն» Carmen, Georges Bizet)
- Alfredo Germont-ի եւGiorgio Germont-ի՝(«Թրավիաթա» «La traviata», Giuseppe Verdi):
Ան 17 տարի Քալիֆորնիա նահանգի, Ontario, West End օփերայի անդամն էր:
18 Սեպտեմբեր 2007-ին, Յակոբ Թոփուզեան կը մահանայ երկար մաքառելէ ետք քաղցկեղի դէմ՝ ետին թողնելով իր կինը Denise Vidian, եւ իր զարմիկները՝ Efkine Beylerian of Sidney, Australia, Edward (Berjuhi) Arakelian of Clarkston, Michigan , and George (Zabel) Arakelian of Farmington, Michigan
Աղբիւր՝ https://www.legacy.com/obituaries/name/hagop-topouzian-obituary?pid=95683656
(1) հայ ճարտարապետ Գեղամ Գաւաֆեան https://hyw.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4_%D4%B3%D5%A1%D6%82%D5%A1%D6%86%D5%A5%D5%A1%D5%B6