Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Յայտարարութիւն

October 22, 2022
in Mobile Home, Newsletter, Զանազանք
0
Armenian Church disapproves Tsarukyan’s plans for constructing Jesus Christ statue citing traditions

20  Հոկտեմբերին Թիւրքական պետութիւնների կազմակերպութեան կրօնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Բաքւում, որը շարունակուեց գրաւուած Շուշիում, Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ Շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէի կողմից հերթական անգամ հնչեցուել են հերիւրական ու նենգափոխիչ յայտարութիւններ եւ դատողութիւններ ղարաբաղեան հակամարտութեան խնդրի, էթնիկ զտումների, թիւրք-իսլամական մշակութային-հոգեւոր ժառանգութեան ոչնչացման, սրբավայրերի իւրացման, ադրբեջանական խաղաղասիրութեան եւ հայկական ռեւանշիզմի վերաբերեալ, որոնց առնչութեամբ հայկական կողմի պետական եւ հոգեւոր պատկան կառոյցների կողմից բազմիցս տրուել եւ այսօր էլ շարունակաբար տրւում են պատասխաններ եւ լուսաբանութիւններ: Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցէագրել եւ կեղծ վերագրումների համատեքստում կոչ յղել Սուրբ Էջմիածնին եւ ցուցումներ` մեր «ժողովրդին ոչ թէ նոր արհաւիրքներ, այլ փրկութիւնէ բերող քայլերի առաջնորդելու:

Տարօրինակ է, որ 2020 թուականին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձնազերծած պատերազմից եւ իրագործած անմարդկային դաժանութիւններից յետոյ Շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէի հրահրիչ խօսոյթը բնաւ չի փոխուել: Ժողովուրդների խաղաղ գոյակցութիւնը  իբրեւ թէ կարեւորող Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահը, հակառակ հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումներում որդեգրուած ուղերձների ոգուն, նոյն ժամանակ լուռ է Ադրբեջանի շարունակուող ագրեսիայի, ռազմատենչութեան եւ հայատեացութեան, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրեայ սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին անօրինաբար պահելու եւ խոշտանգելու, դաժանօրէն կեանքից զրկելու, զոհուածների մարմինները խեղելու եւ պղծելու, Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կեանքի իրաւունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգութիւնը ոչնչացնելու եւ իւրացնելու փաստերի առնչութեամբ, որոնք յստակ եւ հիմնաւոր փաստագրուած են նաեւ միջազգային հանրութեան եւ կառոյցների կողմից:

Թուարկուած հարցերը կարօտ են շուտափոյթ լուծումների, իսկ հումանիտար խնդիրները առաւել եւս կարիքն ունեն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի ուշադրութեան եւ միջնորդական ջանքերի: Սուրբ Էջմիածնի կոչն է Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ Շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէին` հաւատարիմ հոգեւոր իր կոչմանն ու առաքելութեանը, տեսանելի քայլեր գործադրել այս ուղղութեամբ` թօթափելու վշտացեալ հոգիներից ցաւն ու տրտմութիւնը:

Թող Բարձրեալը օրհնի տարածաշրջանի ժողովուրդների կեանքը երկնապարգեւ խաղաղութեամբ, ողորմութեամբ եւ առատ շնորհներով:

###

Previous Post

U.S. appeals court temporarily blocks Biden’s student loan forgiveness plan

Next Post

Սիրան Սեզայի վէպերու շնորհանդէսը Երեւանի մէջ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.