Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին է. Արմեն Սարգսյան

July 5, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին է. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորությամբ Հայաստանում ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ իրականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սահմանադրական դատարանում  ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ  օրենքով  ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն և պարտականություն է, այլ ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց և այլոց իրավունքների արժեքը: «Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը և պատշաճ արժևորումը  կարևոր նշանակություն ունեն երկրի այսօրվա և վաղվա օրվա համար: Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը, սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և միաժամանակ օրենքով պաշտպանված քաղաքացին է»,-իր ելույթում նշեց նախագահը:

Նա ընդգծեց, որ սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել,  ոչ միայն ինքնիշխան, զարգացող և ժողովրդավարության ուղին ընտրած  աներկբա գոյության փաստը, այլ նաև միջազգային ասպարեզում նրա ինքնատիպ և բարձ վարկանիշի առկայությունը: «Այդ վարկանիշի բարձրացումը մեր բոլորի իրավունքը և պարտականությունն է: Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում, երբ մեզանից յուրաքանչյուրը իր ներսում այդ արժեքների կրողը լինի»,-ասաց Արմեն Սարգսյանը, հավելելով, որ Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է, որը զատում է թույլատրելին անթույլատրելիից, գծում այն  իրավական դաշտը, որին ենթակա  են նաև մեր բարոյական արժեքները: «Պետք է մտածել և գործել ի շահ երկրի , օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանել սահմանադրությունը ու այդժամ երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին ավելի վստահ, երկրի իշխանությունը ավելի պատասխանատու և ավելի վստահելի : Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ,  քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստան»,-վստահեցրեց նախագահ Սարգսյանը:

 

 

http://armenpress.am/arm/news/939968/

Previous Post

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է` սպաների բնակարանային խնդիրը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է

Next Post

Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ կայունացման և զարգացման երաշխիքը սահմանադրականության ապահովումն է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.