Տոքթ. Արմենակ Եղիայեան
Որքան հասկացա, կորոնավիրուսային էս թրենդի մեջ բոլորը սկսել են փնտրել Երեւանի քաղաքապետին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա, կամ բանակի քեֆը, այլ որ միլիոնուկեսանոց մայրաքաղաքի գլուխը պարզապես չի կարա անհայտ կորած համարվի, կամ «վդրուգ» դառնա անորսալի Ջոն:
Առավոտից ես էլ եմ փնտրում քաղաքապետ Հայկին ու մի թեթեւ «սպրավոչկա» եմ ուզում իրենից ստանալ մի շատ նուրբ հարցի վերաբերյալ:
էն որ մենք մեր հանճարեղ մարդկանց սիրում ենք հետմահու, որ ամեն մեկս նստի ու լալահառաչ հուշեր պատմի՝ դա ազգային-գենետիկ բզիկ է: Բայց հիմա մի լուրջ հարց քաղաքապետին, որից ձեն-ձուն չկա: Էս ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել ինչպես եւ ինչով են այս ծանր օրերին ապրում մեր մեծագույն Մաեստրոները` Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը:
Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել եւ տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք: Չեք արել, ոչ մեկդ, ոչ մի անգամ:
Ես հասկանում եմ, որ ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է տարատեսակ, այդ թվում` անոմալ ֆոբիաներ ունենալը. օրինակ` տանը նստած` ձեռքերը ստախանովյան էնտուզիազմով վայրկյանը մեկ լվանալն ու վախից գործի չգնալը: Բայց չհետաքրքրվել, թե ինչպե՞ս են ապրում եւ ինչի՞ կարիք ունեն այս երեք հանճարեղ ու տարեց մարդիկ, դա, կներեք, անբարոյականություն է:
Հետգրություն. հուսով եմ, որ էս գրությանս տակ չեմ տեսնի իշխանական ֆեյք ֆաբրիկայի զոմբիներին` նույն ռեպերտուարով ու նույն բառամթերքով: Էդ ձեր ֆեյքա քֆուրային կանտորան կարանտինի մեջ չի՞. մի հատ հեսա պարետից ճշտեմ:
Իսկ ասածս մտահոգություն է, ասածս ահազանգ է, ու ինչքան էլ հիմա քսի տված ֆեյք դրուժիննիկներով ու «սեքընդ հենդ» բառամթերքով էջիս տակ բուն դնեք, դրանից ձեր տիեզերական իդիոտիզմը չի նվազելու:
Մի՛ մոռացեք այդ երեք հանճարեղ մարդկանց. նրանք մեր խիղճն են, մեր պատմությունն ու մեր հիշողությունը»:
===================
Յ. Գ.
—Ինչո՞ւ այս աղբաճճին կը պահանջէ, որ քաղաքապետը մտահոգուի յատկապէս այս երեքով, երբ անդին մէկուկէս միլիոն ուրիշ հայեր ալ կան…
—Ինչո՞ւ այս սկրթածը չի դիմեր իր տիրոջ՝ ԲՀԿ-ի նախագահին՝ յիշեցնելու համար, որ փոխարէնը ի՛նք հետաքրքրուի մեր «ազգային խիղճը հանդիսացող» այդ «հանճարեղ ու տարեց երրորդութեամբ» եւ օգնութեան բաժին մը հանէ Shangri La-ի խաղատուներէն ձեռք բերած միլիառներէն:
—Ազգային խիղճէ ճառող այս ընկեցիկը վայրկեան մը մտահոգուեցա՞ւ հանապազօրեայ հացովը այն հարիւաւոր…հազարաւոր հայորդիներուն, որ+ իր տէրը հանգիստ խղճով ու ստորնաբար ստիպեց «անվճար արձակուրդի» երթալու հայցեր ստորագրել:
—Եւ այս բոլորը…լեզուական գոնէ տարրական պատշաճութեամբ մը ըսելու պատուախնդրութիւնը ունենար…