Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Ներկայացվեց հայկական ազգային նոր երաժշտական գործիքը՝ բաս քանոնը

February 18, 2014
in Մշակութային
0
Ներկայացվեց հայկական ազգային նոր երաժշտական գործիքը՝ բաս քանոնը

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ներկայացվեց հայկական ազգային նոր երաժշտական գործիքը՝ բաս քանոնը, որը միակն է Հայաստանում և տարածաշրջանում: Գաղափարի հեղինակն է կոմպոզիտոր Արա Գևորգյանը, իսկ գործիքը պատրաստել է վարպետ Ալբերտ Զաքարյանը:

Վերջինը լարային գործիքներ է պատրաստում: Արա Գևորգյանը նշեց, որ բաս քանոնի ստեղծման գաղափարն իր մոտ առաջացել էր տարիներ առաջ, երբ քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի հետ 50 քանոնով ներկայացրել են «Մուշ» ստեղծագործությունը: «Երբ լսեցի ստեղծագործությունը` զգացի, որ մի բան պակասում է՝ թավ հնչողությունը: Ինձ դուր չեկավ այդ ձայնագրությունը, բասի պարտիան համակարգչի օգնությամբ մեկ օկտավա իջեցրեցի ներքև: Ամեն ինչ գեղեցկացավ: Միտք առաջացավ՝ ստեղծել կոնտրաբասի լարերով բաս-քանոն»,-ասաց Արա Գևորգյանը: Գաղափարը ծնվել էր, մնում էր գտնել այն իրականացնողին: Երկար փնտրտուքներից հետո Արա Գևորգյանը գտել է վարպետ Ալբերտ Զաքարյանին, ում հետ հեռախոսային կարճ զրուցից հետո հանդիպել են, քանի, որ, ինչպես վարպետն է ասել, նորություն է և անպայման պետք է հանդիպեն և զրուցեն: «Բաս քանոնը պետք է ունենար հաստ լարեր, և պատրաստվեր ամուր փայտից: Կոնտրաբասի լարերը շատ թանկ են: Ես, ընկերներիս օգնությամբ բերեցի նրան նյութերը, փայտը՝ Տուապսե քաղաքից, որովհետև վարպետն ասաց, որ ամենալավ փայտը գտնվում է այդ տարածաշրջանում: Վարպետը շատ մեծ աշխատանք կատարեց, գիշեր-ցերեկ աշխատում էր: Նա ամեն ինչ ձեռքով էր անում, իսկ ես չէի ցանկանում, որ նա շատ չարչարվի:

Ասում էի՝ վարպե՛տ, տանեմ կտրել տամ, բերեմ, չէր համաձայնում: Արդյունքում ունենք պատրաստած երեք քանոն՝ Ալվարդ, Նվարդ և Գոհար՝ հովանավորների անուններով»,-ասաց Արա Գևորգյանը: Քանոններից մեկը նվիրվեց Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլին, մյուսը՝ Ազգային նվագարանների պետական նվագախմբին, երրորդը` Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի քանոնահարների խմբին:

Միջոցառման ընթացքում վարպետ Ալբերտ Զաքարյանը պարգևատրվեց Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով: Նշենք, որ գործիքի ինքնարժեքը բավականին թանկ է՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քանի որ մեծ է լարերի գումարը, որոնք մետաղից են: Հավելենք, որ Արա Գևորգյանի ցանկությունը բաս քանոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընգրկելն է:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Previous Post

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ, 16 ՓԵՏՐՈՒԱՐ

Next Post

ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԱԾ Է ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՏԻՊ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԻՒ ԱԼՊՈՄ

Please login to join discussion
  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In