ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան դերասան Երուանդ Մանարեանին Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում տուած է:
«Որոշում կայացրեցի՝ Երուանդ Մանարեանին Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս յիրաւի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայեացքների պատճառով: Որոշումը դէ իւրէ ուժի մէջ կը մտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրուելուց յետոյ», գրած է Փաշինեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ: