ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի միջև:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: