https://www.azatutyun.am-Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Կրեմլում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Նրանք նոր հայտարարություն են ստորագրել, որը վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին: