Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ տևել է երկու ժամ

May 25, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մշակույթի տարբեր ճյուղերը ներկայացնող գործիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է մշակույթի գործիչների հետ նման հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք այսուհետ կկրեն պարբերական բնույթ: «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձությունները՝ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, մեծ մշակութային բաղադրիչ ունի: Մեր պատկերացմամբ, մշակույթի առանցքային դերակատարումը կամայական երկու քաղաքացիներիհարաբերությունների մակարդակը հետևողական և շարունակաբար բարձրացնելն է, և այս խնդրիլուծման համար պետք է կարողանանք ապահովել մարդկանց մշտական հաղորդակցությունըմշակույթի և մշակութային միջավայրի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում հաճախ հանդիպող կիսադատարկ դահլիճները, նույնիսկ առանցքային մշակութային իրադարձությունների ժամանակ, խոսում է ճգնաժամի մասին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության դերը տեսնում է ոչ թե մշակութային բովանդակությանը միջամտելը, այլ մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակութային կյանքի հետ ապահովելը:

«Մենք ուզում ենք, որպեսզի հնարավոր չլինի ապրել առանց մշակույթի հետ հաղորդակցվելու: Մեր խնդիրն է, որ երեխաները դպրոցական տարիքից հաղորդակցվեն մշակույթի հետ: Հայաստանի բեմերում իսկապես կա բարձր մշակույթ, թանգարաններում իսկապես կանարժեքավոր և բարձր նմուշներ, Հայաստանում ստեղծվում է արժեքավոր գրականություն, ստեղծվում են արժեքավոր կտավներ և, ի վերջո, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլ–մայիսամիսներին, երկար տարիներ գուցե լռելյայն ձևակերպվել է մշակութային կյանքում: Ինձ քիչ առաջ հարցրին՝ լինելու է արդյոք մշակութային հեղափոխություն. ես պատասխանեցի, որ այն ինչ տեղի էունեցել՝ դա մշակութային հեղափոխություն է, որովհետև այդ հեղափոխության ամենամեծ հեղինակներ համարում եմ մեր երկրի մշակույթի գործիչներին, ովքեր կարողացել են ինչ–որ մի տեղ, բոլորիհամար աննկատ մարդկանց գիտակցության մեջ գործարկել մի մեխանիզմ, որն ի վերջո դարձել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է մշակույթի գործիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ստեղծագործական միությունների գործունեությանը, մշակութային հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ստեղծմանը, մշակութային օջախների գործունեության աշխուժացմանը, հուշարձանների պատշաճ պահպանմանը և մի շարք այլ խնդիրների:

 

 

 

http://armenpress.am/arm/news/935029/

Previous Post

Diplomatic Tensions-Reception Grows Frosty for German Firms in Saudi Arabia

Next Post

Սփյուռքի նախարարությունը հայ համայնքների հետ աշխատանքին կհաղորդվի բոլորովին նոր լիցքեր. նախարարն ընդունել է արգենտինահայերի խմբի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.