Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց` «գողացվածը վերադարձնել», «վերջ տալ հայհոյախոսությանը»

June 22, 2021
in Mobile Home, Արեւելահայերէն Լուրեր
0
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց` «գողացվածը վերադարձնել», «վերջ տալ հայհոյախոսությանը»

https://www.azatutyun.am

Ժողովուրդը ընտրություններով ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա, այսօր երեկոյան հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների մեծամասնությունը՝ 53.92 տոկոս և կարող է միայնակ ձևավորել կառավարություն։

«Այսօրվա հանրահավաքով մենք ամփոփում ենք նախընտրական քարոզարշավը, ընտրությունները, և հույս ունեմ, որ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում արձանագրված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի, բայց պայմանները և միջավայրն այսօր էականորեն փոխված են, որովհետև ՀՀ-ն մեր կառավարությանը, քաղաքական այս թիմին տվել է մանդատ` երկրում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա, ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն», – ասաց Փաշինյանը:

Նա համաձայնելով, դիտորդների դիտարկումների հետ, որ այս քարոզարշավի ընթացքում օգտագործվել է ագրեսիվ հռետորաբանություն, դիմեց քաղաքական և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին. «Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և նոր քաղաքական իրավիճակ, և այդ իրավիճակի առաջին կետն ու հանգրվանը հետևյալն է` ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային մասնակիցներին` սկսել մի պարզ կետից, վերջ դնել հայհոյախոսությանը: Կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին` վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և մենք պետք է մեր պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք»:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սա չի նշանակում, որ իրենք խուսափելու են ժողովրդի առաջ ստանձնած որևէ պարտավորությունից. «Հայաստանում լինելու է կարգ ու կանոն և պատասխանատվության անխուսափելիություն»:

Մեկ այլ առաջարկ էլ ուներ վարչապետի պաշտոնակատարը. «Կոչ եմ անում սկսել բանակցություններ գողացվածը վերադաձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»:

Վաղվանից Նիկոլ Փաշինյանը սկսելու է քաղաքական բանակցություններ այն ուժերի հետ, որոնք պատրաստ են համագործակցության: Ապա հոգևոր երկխոսության կոչ արեց հոգևոր առաջնորդներին:

Հիշեցնենք, որ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21.04 տոկոսով և «Պատիվ ունեմ»-ը։ Չնայած Սերժ Սարգսյանի Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների ձևավորած «Պատիվ ունեմ»-ը հավաքել էր ընդամենը 5.23 տոկոս՝ անցողիկ 7-ի փոխարեն, սակայն օրենսդրությամբ սահմանված բոնուսները նրանց հնարավորություն են տալիս մտնել խորհրդարան:

Previous Post

Pashinian’s Surprising Landslide Victory Defies Armenian Opinion Polls

Next Post

Japanese soccer star Kumi Yokoyama comes out as transgender man

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.