Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Նոր օրենսգրքով դատարանին պատասխանատվության է ենթարկելու Բարձրագույն դատական խորհուրդը. ՄԻԵԴ որոշումն ինքնին բավարար չէ

January 31, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Նոր օրենսգրքով դատարանին պատասխանատվության է ենթարկելու Բարձրագույն դատական խորհուրդը. ՄԻԵԴ որոշումն ինքնին բավարար չէ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը որոշելու է Բարձրագույն դատական խորհուրդն իր նախադեպերի հիման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 31-ին ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով` ՄԻԵԴ-ի որոշումը ինքնին բավարար չէ  դատավորին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու:

«Խախտման փաստը, թեև կարող է ճանաչվել Եվրոպական դատարանի կողմից, բայց, օրինակ, դա կարող է չհամապատասխանել Նախարարների կոմիտեի կամ միջազգային իրավունքով սահմանված այն հիմքերին, երբ դատավորը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության: Տվյալ պարագայում դատավորը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության»,– նշեց Կոստանյանը:

Նրա խոսքով` Բարձրագույն դատական խորհուրդը ինքն է որոշում իր նախադեպերով դատարանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գալիս է եզրակացության, որ կա խախտման հիմք, և առաջին ատյանի, և վերաքննիչ դատարանի, և վճռաբեկ դատարանի որոշումներում, տվյալ պարագայում խորհուրդը որոշում է, թե ում ինչ պատասխանատվության ենթարկել»,- նշեց Կոստանյանը:

Ըստ Կոստանյանի`  Եվրոպական նախադեպային իրավունքներում հստակ սահմանված են կարգապահական հիմքերը:

«Առնվազն նախարարների կոմիտեի 2004, ավելի թարմացված՝ 2010 թվականի որոշումներով հաստատվել է այն առաջարկությունը, թե Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում դատավորների անկախությունը չխախտելով, ինչպես և ինչ հիմքերի դեպքում  և ինչ ընթացակարգերով վերջիններս պետք է ենթարկվեն կարգապահական պատասխանատվության: Ընդհանրապես, կարգապահական պատասխանատվության չենթարկելու առաջարկին, որը նաև հակասում է միջազգային իրավունքին, ես սկզբունքորեն համաձայն չեմ, որովհետև հենց միջազգային իրավունքն է դա պահանջում: Հակառակ դեպքում, մենք կունենանք դատավոր, ով չունի պատասխանատվություն ընդհանրապես, իսկ որևէ սուբյեկտ, լինի դա դատավոր, կամ այլ պետական ծառայող, ով չունի պատասխանատվություն, չարիք է ցանկացած պետության համար»,- ընդգծեց Կոստանյանը:

 

http://armenpress.am/arm/news/921015/

Previous Post

Փայլանն ու Մակրոնը քննարկել են Թուրքիայում մարդու իրավունքների հարցը

Next Post

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՀՀ ԶՈՒ կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպել Վիեննայում

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.