Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Շինարարության ոլորտի իրանական ընկերությունների ներկայացուցիչներ կժամանեն Հայաստան

November 3, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Representatives of Iranian construction companies to arrive in Armenia

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ժամանակահատվածում տարբեր ուղղություններով բավական մեծ ակտիվություն է նկատվում հայ-իրանական հարաբերություններում: «Արմենպրես»–ի հետ զրույցում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ամփոփելով Իրան կատարած այցի արդյունքները, նշեց, որ ունեցել են հագեցած հանդիպումներով օրակարգ, գրանցվել են կոնկրետ պայմանավորվածություններ:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր նախարարությունը բավական լուրջ ներգրավվածություն ունի հայ-իրանական տարբեր ուղղություններով աշխատանքներում, դրանք բավական կարևոր ոլորտներ են: Դրանով են պայմանավորված մեր հաճախակի այցելությունները: Հերթական այցը բավական հագեցած էր հանդիպումներով: Նախ` ֆիքսեցինք մինչ այդ ունեցած պայմանավորվածությունների ընթացքը, ինչպես  նաև ձեռք բերեցինք մի շարք կարևոր պայմանավորվածություններ: Դա նաև առնչվում է ճանապարհաշինության ոլորտին»,-ասաց Գնել Սանոսյանը:

Նախարարը նկատեց, որ Հայաստանում շինարարական աշխուժության գործում առկա է շինարարական ընկերությունների ու որոշ շինանյութերի պակաս: Այդ համատեքստում Իրանի գործընկերներին առաջարկվել է շինարարական ընկերություններին ուղղորդել Հայաստան:

«Արդեն կա պայմանավորվածություն այն մասին, որ առաջիկայում աշխատանքային խումբ կգա Հայաստան՝ կապված շինարարության ոլորտի հետ: Մեզ մոտ շինարարության ոլորտում բավական ակտիվություն կա տարբեր ուղղություններով՝ դպրոցների, մանկապարտեզների կառուցում, ջրագծեր, ջրամբարներ: Երկրում ցեմենտի լրջագույն խնդիր ունենք, հավելյալ ներկրելու կարիք կա: Ինչպես տեսնում եք համագործակցության լայն շրջանակ կա: Իրանի կողմից կա համագործակցության պատրաստակամություն: Ասեմ, որ աշխարհագրական առումով բավական հարմար է իրենց մասնակցությունը մեր շինարարական ծրագրերին: Ինչպես գիտեք մեր ծրագրերի բավական մեծ մասը բաժին է ընկնում Սյունիքի մարզին»,-ասաց Գնել Սանոսյանը:

Կարևոր ձեռքբերումներից էր նաև այն, որ որոշում է կայացվել «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգել մինչև 2030 թվականը։ Նախարարը տեղեկացրեց, որ  հերթական քննարկման ժամանակ կարողացել են գալ ընդհանուր եզրահանգման և ունենալ բավական լավ փաստաթուղթ՝ հուշագրի տեսքով:

«Դա ենթադրում է մեկ ամսում համապատասխան աշխատանքային խմբերը կաշխատեն և բուն պայմանագրում նախանշված փոփոխություններ կարվեն: Դա բավական ձեռնտու է և՛ հայկական, և՛ իրանական կողմին, ռեալ հնարավորություն է Իրանից դեպի Հայաստան եկող գազի քանակը ավելացնելու, ինչպես նաև հակառակը՝ Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալն ավելացնելու համար»,-ասաց նախարարը:

Գնել Սանոսյանի խոսքով՝ այդ ամենի մեջ կարևոր գործոն է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Աշխատանքներն 85 տոկոսով արվել են: Նախարարը նշեց, որ փորձում են մեխանիզմներ գտնել խնդիրները հաղթահարելու և աշխատանքներն ավարտելու համար: Աշխատանքները նախատեսված են ավարտել 2023-ին:

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Previous Post

Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. ԱԽ քարտուղար

Next Post

Erdoğan says he could discuss Twitter blue check charge with Musk

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.