Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

«Որոշեցի hրաժարուել Ռուսաստանի հաղաքացիութիւնից եւ տեղափոխուել Արցախ». Ռուբէն Վարդանեան

September 2, 2022
in Mobile Home, Newsletter, Զանազանք
0
«Որոշեցի hրաժարուել Ռուսաստանի հաղաքացիութիւնից եւ տեղափոխուել Արցախ». Ռուբէն Վարդանեան

ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Ռուսահայ գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեան յայտարարեց Արցախ տեղափոխուելու եւ Արցախի անվտանգութեան ու զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին: Ան ամբողջ աշխարհի հայութեան կոչ ուղղեց՝ միանալու յանուն Արցախի պայքարին, որովհետեւ Արցախը կը նկատէ «հայութեան  արմատներն ու հիմքը»:

Ան 1 Սեպտեմբերին տեսաուղերձ մը նկարահանած է Արցախի մէջ, աշխարհի հնագոյն ծառերէն մէկուն՝ առաւել քան 2000 տարեկան Տնջրի ծառին մօտ:

«Այս ձայնագրութիւնն անում եմ Արցախում՝ բացառիկ Տնջրի ծառի մօտ, որն ամբողջ աշխարհում յայտնի է որպէս հնագոյն ծառերից մէկը: Այս ծառը կեանքի խորհրդանիշ է: Խորհրդանիշն այն բանի, որ, չնայած բոլոր հողմերին, կեանքը շարունակւում է, եթէ կան արմատներ, որոնք պահում են ծառը: Արցախը համայն հայութեան արմատն ու հիմքն է: Եւ այստեղ է ահա, որ ուզում եմ դիմել ձեզ հետեւեալ խօսքով: Ես որոշել եմ տեղափոխուել Արցախ: Այսօր արցախցիները հոգեբանական ծանր ճգնաժամ են ապրում, վստահութիւն չունեն վաղուայ օրուայ նկատմամբ: Երկու պատերազմ տարած եւ անկախութեան համար պայքարում իրենց հարազատներին ու մերձաւորներին կորցրած արցախցիներն իրենց լքուած ու մոռացուած  են զգում: Կարծում եմ, որ 2020 թուականի պատերազմից յետոյ մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտաւոր ենք արցախցիների հետ լինել: Մենք պէտք է նրանց աջակցենք ոչ միայն խորհրդանշական կերպով, այլեւ օգնենք գործնական աշխատանքով: Սա հայութեան կենտրոնն է, որը մեզ համար միշտ եղել է իրական զօրութեան վայր, եւ մենք չենք կարող թոյլ տալ, որ այն ամէնը, ինչ հազարաւոր տարիներ ստեղծել են մեր նախնիները, մոռացութեան մատնուի: Այդ պատճառով որոշեցի հրաժարուել Ռուսաստանի քաղաքացիութիւնից եւ տեղափոխուել Արցախ: Այս որոշումն ընդունելն  ինձ համար հեշտ չէր, բայց վստահ եմ, որ դա է ճիշտը: Յոյսով եմ՝ ռուս գործընկերներս ու ընկերներս իմ այս որոշումը կ՛ընդունեն ըմբռնումով՝ որպէս իրենց բարեկամի որոշում», տեսերիզին մէջ ըսաւ Վարդանեան՝ աւելցնելով. «Ուզում եմ դիմել Ռուսաստանին: Ես շնորհակալ եմ, որ Ռուսաստանն այսօր ներկայ է Արցախում, որի խաղաղապահները պաշտպանում են արցախցիների անվտանգութիւնը: Կարծում եմ, որ խաղաղապահների մանդատը պէտք է ամրապնդուի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժէքօրէն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգութիւնը:

Ուզում եմ դիմել մեր հարեւաններին, որոնք յաճախ շատ ագրեսիւ (յարձակողապաշտ) հռետորաբանութիւն են գործածում. ուզում եմ նրանց ասել՝ դադարեցրէք սեղմել զսպանակը: Սա վտանգաւոր ու անհեռատես ճանապարհ է, եւ կիրառուող ուժն անպայման մի օր բումերանգի պէս ետ կը հարուածի: Պէտք է հասկանաք, որ մենք՝ հայերս, թոյլ չենք տայ, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան: Մենք թոյլ չենք տայ, որ հայերին աստիճանաբար դուրս մղէք այստեղից: Դա անհնար է, քանի որ սա հայութեան պատմական հայրենիքն է, սա հայոց ինքնութեան բնօրրանն է: Այստեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է իր առաջին դպրոցը, որտեղ երեխաները սովորել են հայերէն տառերը: Սա այն վայրն է, որտեղ թաղուած են հազարաւոր տարիներ այստեղ ապրած հսկայական թուով հայերի նախնիները: Ուզում եմ երախտագիտութիւնս յայտնել Ադրբեջանում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի ու Հադրութ՝ յստակ  նշելով, որ կարգավիճակը որոշուած չէ: Համոզուած եմ, որ Արցախի ապագայ կարգավիճակը կարող է որոշել միայն միջազգային հանրութիւնը, որտեղ անպայման պէտք է ներկայացուած լինեն բուն Արցախի բնակիչները եւ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան»:

Վարդանեան տեսերիզին մէջ յայտնեց նաեւ հետեւեալը. «Ուզում եմ դիմել համաշխարհային հանրութեանը: Աշխարհում այսօր բազմաթիւ հակամարտութիւններ կան, եւ բոլորին անհանգստացնում են միայն նրանք, որոնք մօտ են իրենց սահմաններին: Բայց այն, ինչ կատարւում է Արցախում, վերաբերում է բոլորին: Սա պարզապէս հինաւուրց հող ու էթնոս չէ. սա քաղաքակրթութեան օրրաններից մէկն է, քրիստոնէութեան օրրաններից մէկն է: Եւ մշակութային, եւ էթնիկ զտումներն այստեղ անհնարին են ու աներեւակայելի: Այստեղ՝ այս հողի վրայ, կան հսկայական թուով քրիստոնէական եզակի յուշարձաններ, ողջ մարդկութեան մշակոյթի եւ ժառանգութեան եզակի յուշարձաններ: Ի վերջոյ, այստեղ պարզապէս մեծանում են երեխաներ, որոնք պէտք է նախ ողջ լինեն, ապա նաեւ՝ առողջ, երջանիկ, ինչպէս ուրիշ երկրներում ապրող իրենց հասակակիցները: Ուզում եմ դիմել իմ հայրենակիցներին: Այսօր մենք կանգնած ենք գրեթէ նոյն իրավիճակի առջեւ, ինչ 100 տարի առաջ, երբ հայութիւնը, ուժերը հաւաքած, առաց զէնք ունենալու հրաշք գործեց՝ Սարդարապատում կանգնեցնելով թշնամուն: Սարդարապատը սոսկ ճակատամարտ չէ, այն ազգի վերածննդի եւ ամենադժուար ու օրհասական պահին պաշտպանուելու կարողութեան խորհրդանիշն է: Հիմա համայն հայութեան համար վրայ է հասել գոյաբանական Սարդարապատը: Նո՛ր Սարդարապատը: Այն ռազմական չէ, այլ նման է ճառագայթման, որը չես տեսնում ու չես զգում, եւ քեզ թւում է, թէ ոչինչ չի կատարւում: Իրականում սակայն ճառագայթումը ոչնչացնում է ապրող ամէն բան: Մենք պէտք է արթնանանք: Մեզանից իւրաքանչիւրը պէտք է ամէն բան անի, որ կասեցնի այս աղէտը, որը մահացու է լինելու՝ անկախ նրանից, թէ որտեղ ենք ապրում: Երկու շաբաթ առաջ ես առաջարկեցի ստեղծել Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ՝ համախմբելու համար բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայութեանը: Ցանկանում եմ եւս մէկ անգամ ընդգծել, որ այդ ճակատը կապ չունի պատերազմի հետ: Դուք ձեռնարկատե՞ր էք. մասնաճիւղ բացէք Արցախում: Ուսանո՞ղ էք. եկէք աշխատելու որպէս կամաւոր: Ուսուցի՞չ էք, բժի՞շկ կամ իրաւաբա՞ն. եկէք եւ առցանց խորհրդատուութիւններ անցկացրէք: Լրագրո՞ղ էք կամ բլոգե՞ր: Եկէք գրելու եւ նկարահանելու, թէ ինչպէս է ապրում Արցախը: Այսօր իշխանութիւններն ակնյայտօրէն չունեն Արցախի խնդիրները լուծելու ռեսուրսներ կամ ցանկութիւն: Միայն միասին, միաւորուած մէկ միասնական ճակատում, մենք կը կարողանանք կասեցնել սողացող պատերազմը, որը շարունակւում է մի քանի տասնամեակ: Միայն հզօր, զարգացած Արցախը, որտեղ մարդիկ հաւատում են ապագային, կարող է դառնալ մի վայր, որտեղ երբեք չեն հնչի կրակոցներ: Սեփական օրինակով ես ուզում եմ ցոյց տալ, թէ որքան կարեւոր է Արցախն ինձ եւ բոլորիս համար»:

Previous Post

«Քննարկումը հեշտ չէ». Փաշինեան՝ Պրիւքսէլի մէջ եռակողմ հանդիպումին մասին

Next Post

Microsoft to create 36,000 data centre jobs in Qatar

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.