15 ՅՈՒՆԻՍ 1899՝ Ծնաւ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Երուանդ Քոչարը:
15 ՅՈՒՆԻՍ 1915՝ Պոլսոյ Սուլթան Պայազիտ հրապարակին վրայ,կախաղանի վրայ Հնչակեան Կուսակցութեան 20 գործիչներու նահատակութիւն:
15 ՅՈՒՆԻՍ 1988՝ Խորհրդային Հայաստանի Գերագոյն Խորհուրդը վաւերացուց 20 Փետրուար 1988-ի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհուրդի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանին վերամիաւորելու խնդրագիրը:
15 ՅՈՒՆԻՍ 1988՝ Տեղի ունեցաւ ՀԽՍՀ Գերագոյն Խորհուրդի նստաշրջանը, ուր ընդունուեցաւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան կազմին մէջ ընդգրկելու որոշումը:
15 ՅՈՒՆԻՍ 2005՝ Գերմանիոյ խորհրդարանը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը:
15 ՅՈՒՆԻՍ 2006՝ Հայաստանի Ազգային Ժողովը ընդունեց « Հայաստանի Հանրապետութեան Դրօշի Մասին» եւ « Հայաստանի Հանրապետութեան Զինանշանի Մասին» օրէնքները: