197՝ Հին հռոմի կայսրեր Գլոտիուս Ալպինուսի եւ Սեփթիմիոս Սեւերոսի միջեւ տեղի ունեցաւ Լուքտունի ճակատամարտը:
1878՝ Կնքուեցաւ Սան Սթեֆանոյի համաձայնագիրը, որուն 16-րդ յօդուածով Օսմանեան կայսրութիւը կը պարտաւորուէր բարեկարգութիւններ կատարել Արեւմտահայաստանի մէջ:
1869՝ Ծնաւ հայ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը (Մահացաւ՝ 1923):
1905՝ Սկսաւ ռուս- ճափոնական պատերազմի նշանաւոր մարտերէն Մուքտենիան ճակատամարտը:
1915՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին սկսաւ Տարտանէլեան գործողութիւնը:
1928՝ Մահացաւ հայ նշանաւոր ռազմական գործիչ Թովմաս Նազարբեկեանը (Ծնեալ՝ 1855):
1951՝ Մահացաւ ֆրանսացի գրող, նոպէլեան մրցանակակիր Անտրէ Ժիտը (Ծնեալ՝ 1869):
1953՝ Ծնաւ Արժանթինի այժմու նախագահ Քրիսթինա Տէ Քիրշնէրը:
1986՝ Տիեզերք դուրս եկաւ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը:
2004՝ Պուտափեշտի մէջ ազերի ստակ Ռամիլ Սաֆարովը կացինով սպաննեց հայ սպայ Գուրրգէն Մարգարեանը: