1537՝ Ծնաւ Ճափոնցի նշանաւոր իշխան, կայսերական վարչապետ եւ Ճափոնի վերամիացումի ճարտարագէտ Թոյոթոմի Հիտէյոսին (Մահացաւ՝ 1598):
1643՝ Հոլանտացի ծովագնաց Ապէլ Թասմանը յայտնաբերեց Ֆիճի կղզիները:
1788՝ Մեսաչուսեց դարձաւ Միացեալ Նահանգներու 6-րդ նահանգը:
1813՝ Վենետիկի «ԼաՖենիչէ» թատրոնին մէջ առաջին անգամ ըլլալով տեղի ունեցաւ Ճոաքինօ Ռոսինիի «Թանքրէթ» օփերան:
1819՝ Հիմնուեցաւ Սինկափուրի հանրապետութիւնը:
1887՝ Ծնաւ հայ հասրակական գործիչ Վարազդատ ՏԷրոյեան (Մահացաւ՝ 1938):
1911՝ Ծնաւ Միացեալ Նահանգներու 40-րդ նախագահ Ռոնալտ Ռէյկընը (Մահացաւ՝ 2004):
1958՝ Միւնիխի մէջ օդանաւային արկածի ենթարկուեցաւ Մանչեսթըր Եունայթըտ խումբը տեղaփոխող օդանաւը՝ 23 զոհ:
1933՝ Ռուսիոյ Եակութիա շրջանին մէջ արձանագրուեցաւ աշխարհի ամենացած ջերմաստիճանը՝ -67.7:
1995՝ Մահացաւ հայ լեզուաբան, գրականագէտ Ռաֆայէլ Իշխանեանը (Ծնեալ՝ 1922):
1998՝ Մահացաւ հայ գրականագէտ Ղազար Այվազեանը (Ծնեալ՝ 1913):