1865՝ Միւնիխի օփերային թատրոնին մէջ տեղի ունեցաւ Ռիչարտ Ուակնէրի «Թրիսթան Եւ Իզոլթա» օփերայի անդրանիկ ելոյթը:
1909՝ Առաջին անգամ օգտագործուեցաւ «SOS» ազդանշանը:
1921՝ Ծնաւ արքայազն Ֆիլիփը, Մեծն Բրիտանիոյ Էլիզապէթ Բ. Թագուհիին ամուսինը:
1926՝ Մահացաւ գաթալոնացի ճարտարագէտ, Սաքրաթա Ֆամիլիա եկեղեցւոյ նախագիծի հեղինակ Անթոնիօ Քաութին (Ծնեալ՝ 1852):
1967՝ Մահացաւ ամերիկացի նշանաւոր դերասան Սփենսըր Թրէյսին (Ծնեալ՝ 1900):
2000՝ Բացուեցաւ Լոնտոնի Միլենիումի կամուրջը: