730՝ Բիւզանդական կայսրութեան մէջ սրբապատկերներու պաշտամունքը նկատուեցաւ յանցագործութիւն:
1759՝ Բացուեցաւ Լոնտոնի բրիտանական թանգարանը, աշխարհի մեծագոյն թանգարաններէն մէկը:
1891՝ Ծնաւ ռուս բանաստեղծ, գրականագէտ Օսիպ Մանտելշթամը (Մահացաւ՝ 1938):
1841՝ Մահացաւ գերմանացի գիտնական, Խաչատուր Աբովեանի հետ Արարատ լեռը բարձրացող Ֆրիտրիխ Պարոթը(Ծնեալ՝ 1792):
1901՝ Մահացաւ գրագէտ Մատթէոս Մամուրեան (Ծնեալ՝ 1830):
1916՝ Ծնաւ հայ դրամատուրգ Գրիգոր Տէր Գրիգորեանը (Մահացաւ՝ 1981):
1929՝ Ծնաւ ամերիկացի ղեկավար, քաղաքացիական իրաւունքներու պաշտպան Մարթին Լիութէր Քինկը (Մահացաւ՝ 1968):
1943՝ Աւարտեցաւ Փենթակոնի շէնքին կառուցումը:
1981՝ Ծնաւ ամերիկացի երաժիշտ Փիթպոլը՝ Արմանտօ Քրիսթիան Փերէսը:
2001՝ Ստեղծուեցաւ «Ուիքիտփետիա»ն, ազատ բովանդակութեամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծը: