1827՝ Մահացաւ իտալացի գիտնական, վոլտ չափման միաւորի հնարիչ Ալեքսանտր Վոլթան (Ծնեալ՝ 1745):
1909՝ Մահացաւ հայ նշանաւոր աշոյղ Ջիւանին (Ծնեալ՝ 1846):
1946՝ Ֆուլթոն քաղաքի մէջ Ուինսթըն Չըրչիլի արտասանած ճառը դարձաւ «Պաղ Պատերազմ»ի ազդանշանը:
1913՝ Ծնաւ հնդիկ դասական երգչուհի Կանկուպայ Հանկալը (Մահացաւ՝ 2009):
1932՝ Ծնաւ արուեստաբան Հենրիկ Իքիթեանը (Մահացաւ՝ 2009):
1953՝ Մահացաւ ռուս նշանաւոր յօրինող, դաշնակահար Սերկէյ Փրոքովիեւը (Ծնեալ՝ 1891):
1953՝ Մահացաւ Իոսիֆ Ստալինը (Ծնեալ՝ 1879):
1959՝ Ծնաւ Հայաստանի ազգային հերոս Վազգէն Սարգսեանը (Նահատակուեցաւ՝ 1999):
1962՝ Ծնաւ ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարեանը:
2003՝ Ռոպերթ Քոչարեանը վերընտրուեցաւ Հայաստանի նախագահ: