1193՝ Մահացաւ քիւրտ նշանաւոր սուլթան Սալահ Էլտինը (Ծնեալ՝ 1137):
1791՝ Վերմոնթ դարձաւ Միացեալ Նահանգներու 14-րդ նահանգը:
1878՝ Ծնաւ հայ մեծ ճարտարագէտ, ակադեմիկոս Ալեքսանտր Թամանեանը (Մահացաւ՝ 1936):
1937՝ Ծնաւ հայ նկարիչ Ռուտոլֆ Խաչատրեանը (Մահացաւ՝ 2007):
1937՝ Ծնաւ ակադեմիկոս Բագրատ Ղարիբջանեանը (Մահացաւ՝ 2007):
1941՝ Ծնաւ հայ պատմաաշխարհագրագէտ, պատմական գիտութիւններու դոկտոր Բաբգէն Յարութիւնեանը (Մահացաւ՝ 2013):
1975՝ Էլիզապէթ թագուհին ասպետի կոչում շնորհեց Չարլի Չափլինին:
2008՝ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի ախոյեանի իր տիտղոսը, պարտութեան մատնելով Շենան Թէյլըրը:
2011 Մահացաւ հայազգի գիտնական, Իրանի առաջին կին փրոֆեսոր, աստղագէտ Ալենուշ Տէրեանը (Ծնեալ՝ 1920):