Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով. Նիկոլ Փաշինյան

October 29, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Սոչիում առաջիկայում կայանալիք հանդիպմանը  ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթ, այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:

Խոսելով ԼՂ-ի հարցի լուծումից՝ նա նշեց. «Վերջին ժամանակներում հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկը, որը դրական է մեզ համար, և կա արևմտյան առաջարկը, որը բացասական է մեզ համար, և ՀՀ Կառավարությունը մերժում է ՌԴ-ի ծրագիրն ու ընդունում արևմտյան ծրագիրը: Սա իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի»:

Վարչապետը շեշտեց՝ այն, որ կա հարցի լուծման ռուսական և արևմտյան ընկալում՝ ճիշտ է: ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնվել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին: Եվ այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը Փաշինյանը համարում է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է:

«Եվ մենք  պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ: Այդ պլանն աշխատանքային ռեժիմով ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը 2022 թ օգոստոսին: Ընդ որում, պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ օգոստոսին ներկայացվում է, սեպտեմբերին ռուսաստանցի համանախագահողը կվերադառնա՝ մեր վերջնական դիրքորոշումը ստանալու: Եվ սեպտեմբերին հենց առաջին հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել այդ պլանի իրագործմանը մի պարզ պատճառով՝ դա մեր պայմանավորվածություն է եղել դեռևս 2021-ի հունվարից: Երկուշաբթի օրը (հոկտեմբերի 31-ին) Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ պաշտոնապես արդեն ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ հանդիպման ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա ասել է նաև նախորդ օրը ՀԱՊԿ դռնփակ նիստում ՌԴ նախագահի ներկայությամբ:

Փաշինյանը հույս հայտնեց, որ ՌԴ-ն իր առաջարկությունները կպաշտպանի: Նա կարևոր նրբություն համարեց այն, թե դա անվտանգություն, խաղաղություն բերելո՞ւ է ԼՂ-ին և Հայաստանին, թե՞ ոչ:

«Այո, այնտեղ կա նաև ռուս խաղաղապահների մասին: Մենք, իհարկե, ուզում ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը ԼՂ-ում: Ես պաշտոնապես ասում եմ՝ պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15 տարով, 20 տարով: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ եթե պետք է՝ ինքը հանդես կգա այդ առաջարկով, բայց ՌԴ-ն պետք է պաշտպանի այդ առաջարկը: Եվ, եթե Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնեն, կլինեն մեծամասնություն:

Փաշինյանը կարևորեց նաև անդրադառնալ հարցին, թե խաղաղապահներն ինչ են անում ԼՂ-ում: Նա նշեց՝ Փառուխի դեպքերը չեն մոռացվել: Ամենաբարձր մակարդակում եղել է պայմանավորվածություն, որ այդ խնդիրը պետք է լուծվի: Այսինքն՝ ադրբեջանցիները պետք է դուրս գան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց: Իսկ այդ խոստումը, հանձնառությունը մինչև այժմ չի կատարվել: Փաշինյանն ընդգծեց՝ պետք է հնչի պատասխանը՝ ՌԴ-ն իր առաջարկները հետևողական և պինդ պաշտպանո՞ւմ է, թե ոչ:

«Եվ հայտարարում եմ, որ Սոչիում պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել. ՌԴ-ի առաջարկների հիման վրա՝ խաղաղապահների երկարացման թուղթը ստորագրել»,-եզրափակեց Փաշինյանը:

Previous Post

Որևէ պարագայում մեր պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի. Փաշինյան

Next Post

Հայաստանի վարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.