Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6,4 տոկոսով. նախարար

May 31, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6,4 տոկոսով. նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, այն դրական արտահայտությամբ 2020 թվականի նկատմամբ աճել է 6,4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Պետական  պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարի: Դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ ԿԲ-ի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է  4 տրլն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրլն 972 մլրդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը:

Ապա` նախարարը շարունակեց. «Մեր դրամական արտահայտությամբ պետական պարտքը 2020 թվականի նկատմամբ աճել է 6,4 տոկոսով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7,3 տոկոսով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8 տոկոսով, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով»:

Այս երևույթը պայմանավորված է 2021-ի հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ: Նախարարը պարզաբանեց՝  տարեսկզբին փոխարժեքը մոտ 522 դրամ է եղել, իսկ տարեվերջին՝ 480, դրանով է պայմանավորված, որ դոլարային արտահայտությամբ պարտքի աճն ավել բարձր է, քան դրամային արտահայտությամբ պարտքի աճը: Պարտքի կառուցվածքում 70 տոկոսը գերազանցող չափով դոլարային կամ արտարժութային պարտքերն են:

Պարտքն աճել է հատկապես 2020-ի ընթացքում: «Սակայն 2021-ին 4 տոկոսային կետով ընդհանուր առմամբ պետական պարտքը նվազել է, այդ նվազման մեծ մասը՝ 3,2 տոկոսային կետը վերաբերում է կառավարության պարտքի նվազմանը»,-ասաց նա:

Կառավարության պարտքը 2020-ին էր հասել իր առավելագույն արժեքին և կազմել  63.5 տոկոս, 2021-ի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 60. 3 տոկոս:

Պարտքի կառուցվածքում դրամային պարտքի կշիռն ավելացել է, այն 24.4 տոկոսի փոխարեն 28.8 տոկոս կշիռ ունի: Նախարարը դա կարորեց նանով, որ այդպիսով նվազեցնում է պարտքի կախվածությունը փոխարժեքային ռիսկերից:

Previous Post

ՀՀ բոլոր քաղաքացիները 2024 թվականից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Փաշինյանն ընդգծեց քաղաքական վճռականությունը

Next Post

ԱԺ նախագահը տրամադրված է դիմել ԱԺ խորհրդին՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.