Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

«Պետք է ազգովին համախմբվենք, վերցնենք տնակում բնակվող ընտանիքների ուսերից 30-ամյա տնակային բեռը». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

February 16, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
«Պետք է ազգովին համախմբվենք, վերցնենք տնակում բնակվող ընտանիքների ուսերից 30-ամյա տնակային բեռը». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Գյումրիի տնակային թաղամասերում ապրող ընտանիքների համար կյանքը դարձել է գոյապայքար։ Տարիներ շարունակ դիմակայելով ձմռան ցրտին և ամռան տապին, այդ ընտանիքները շարունակում են ապրել՝ հուսալով, որ մի օր իրենց գլխավերևում ապահով տանիք կունենան։

Ժամանակավոր կացարանների՝ տնակների հայտնվելը Գյումրիում կապված է 1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետ։ Անօթևան մնացած հարյուրավոր ընտանիքներ ապաստան գտան ժամանակավոր կացարարններում։

Անցել է շուրջ 30 տարի, սակայն 2983 ընտանիք շարունակում է ապրել կենցաղային տարրական պայմաններից զուրկ, խոնավ և կիսաքանդ տնակներում։ Նորմալ կյանքի համար ոչ պիտանի տնակներում, որտեղ մարդիկ չեն կարողանում քնել առնետների պատճառով, մեծանում են սերունդներ՝ ապագա մայրեր և հայրենքի ապագա զինվորներ: Սակայն նույնիսկ նման պայմաններում մարդիկ չեն կորցնում իրենց լավատեսությունը՝ հուսալով, որ մի օր իրենց կյանքն էլ կփոխվի:

 

Տնակներում ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու և Գյումրին տնակներից ազատելու նպատակով 2015թ. դեկտեմբերին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը:

 

Հիմնադրամի կառավարման մարմինը հոգաբարձուների խորհուրդն է՝ բաղկացած գյումրեցիների կողմից ճանաչված և հեղինակություն վայելող 21 անձանցից: Հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է:

 

Վերջինս, խոսելով Գյումրիում տնակներում բնակվող ընտանիքների խնդրի մասին, նշում է «Սա մեր բոլորի խարանն է»՝ ընդգծելով այն լուծելու համար համախմբվելու և յուրաքանչյուրի սեփական լուման ներդնելու կարիքը: «Մենք պետք է ազգովին համախմբվենք, վերցնենք տնակում բնակվող ընտանիքների ուսերից 30-ամյա տնակային բեռը, տնակում մեծացող այժմյան մանկահասակ սերնդին հանենք նրանց պարտադրված տանջալից իրականությունից և առաջնորդենք դեպի լուսավոր կյանք»,- նկատում է Սրբազանը:

 

«Տնակից տուն յուրաքանչյուրիս մեկ քայլն է» կարգախոսով հիմնադրամն իր շուրջ համախմբեց թե՛Հայաստանում և թե՛Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր ցանկացան աջակցել հիմնադրամի առաքելության իրականացմանը:

 

Հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը կարևորում է  այս խնդրի լուծման շուրջ աշխարհասփյուռ հայերի միավորումը. «Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ներդրումը խիստ ոգևորիչ է և պետք է օրինակելի լինի մյուսների համար: Ավստրալահայ բերերար ամուսիններ Ստեփան և Հիլդա Գրքշարյաններն, օրինակ, բնակարան նվիրեցին տնակում ապրող մեկ ընտանիքի»:

 

Իր շահառուներին սոցիալական բնակարան հատկացնելով՝ կառույցը չի տալիս  դրա նկատմամբ սեփականության իրավունք։ Դրանով բացառվում է շահառուներին հատկացված բնակարանի վաճառքը և կրկին ժամանակավոր կացարան տեղափոխվելը՝ մի երևույթ, որը տարիներ շարունակ տեղ է գտել քաղաքում, ինչի հետևանքով տնակներից ազատումըմշտապես ձգձգվել է:

 

Իր գործունեության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի և աշխատակազմի ամենամսյա նվիրատվություններից, բարեգործական միջոցառումներից, նվիրատու անհատների ու կառույցների նվիրաբերված միջոցներով հիմնադրամը տրամադրել է 27 սոցիալական բնակարան:

 

Շահառու ընտանիքին բնակարան հանձնելուց հետո, հիմնադրամն անմիջապես ձեռնամուխ է լինում ընտանիքին պատկանող տնակի ապամոնտաժմանը:  Հիմնադրամի ուղղակի կամ անուղղակի գործունեության արդյունքում ապամոնտաժվել է 104 ժամանակավոր կացարան-տնակներ:

 

Նպատակ ունենալով Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ Գյումրին ազատել տնակներից՝ հիմնադրամը 2018թ. նախաձեռնել է իրականացնել մի շարք ծրագրեր ու միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ձևավորված հասույթը ծառայելու է տնակներում բնակվող ընտանիքների համար սոցիալական բնակարանի ձեռքբերմանը։

 

Նվիրատվություն կարող է անել ցանկացած անհատ կամ կառույց՝ փոխանցում կատարելով հիմնադրամի հաշվեհամարին՝ 1570025820780100 Ամերիաբանկ ՓԲԸ կամ այցելելով հիմնադրամի կայքէջ՝ www.donate4gyumri.am:

 

Previous Post

Putin Is Playing a Dangerous Game in Syria

Next Post

What’s Actually Behind Cape Town’s Water Crisis

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.