Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

ՌԴ ՊՆ-ն եռանդուն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության լիցքաթափման ուղղությամբ. Զախարովա

March 29, 2022
in Mobile Home, Արեւելահայերէն Լուրեր
0
Russia will continue providing assistance to Armenia and Azerbaijan to help them normalize their relations

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը եռանդուն ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության լիցքաթափման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները գործում են՝ խստորեն հետևելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

«The Moscow Post» օրաթերթի լրագրողի հարցին՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու շփման գծում և կարող է արդյոք դա լինել սադրանք Ադրբեջանի կողմից, միգուցե նույնիսկ Թուրքիայի հրահրմամբ՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» նպատակով, քանի դեռ Ռուսաստանը կենտրոնացրել է իր ուշադրությունը Ուկրաինայի վրա, Զախարովան պատասխանել է հետևյալը. «Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ մեր երկրի դիրքորոշումը արտահայտված է ՌԴ ԱԳՆ-ի մարտի 26-ի հայտարարության մեջ: Եթե նայեք այդ հայտարարությունը՝ կտեսնեք, որ մենք թախանձագին կոչ ենք արել կողմերին ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ կատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների լիարժեք դադարեցման մասին»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, Զախարովայի խոսքով, մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետ, և տեղում օպերատիվ իրավիճակի մասին արդիական տեղեկատվությունը ամենօրյա ռեժիմով հրապարակվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրում:

Շաբաթներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն սրում է ռազմական, հումանիտար և բարոյահոգեբանական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շրջանում՝ տարբեր միջոցներով փորձելով ահաբեկել արցախահայությանը: Լարվածությունը կտրուկ աճեց, երբ մարտի 24-ին ադրբեջանական զորքերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժեցին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Մարտի 27-ին ռուսական խաղաղապահ զորակազմը հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխից:

Previous Post

ՀՀ ԱԺ նախագահն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը բանավիճել են ԱՊՀ ՄԽՎ նիստի ժամանակ

Next Post

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.