https://yerevanlur.am«Ըստ էության՝ Ռուսաստանի նախագահն ասում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաններն ինքն է գծելու, երբ վկայակոչում է, որ քարտեզներն իրենց Գլխավոր շտաբում են», –Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադբրեջանի միջև սահմանազատում իրականցնելու մասին Պուտինի հայտարարություններին։
Անդրադառնալով փոխզիջումների և փոխանակումների անհրաժեշտության մասին Ռուսաստանի նախագահի հայտարարություններին՝ քաղաքագետը նշում է, որ գործընթացները զիջումներ են ենթադրում․ «Դա Ռուսաստանն է անում, որովհետև Խորհրդային քարտեզները լավագույնս ձեռնտու են եղել իրենց և հնարավորություն են տվել ունենալ ազդեցության լծակներ և սահմանել վերահսկողություն։ Այդ քարտեզներով սահմանազատումն ու սահմանագծումն ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ եթե հիմա տեղի ունենա, Ռուսաստանին հնարավորություն կտա վերականգնել իր երբեմնի ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում և մեծապես Հայաստանի վրա»։
Քաղաքագետի խոսքով՝ հայտարարությունը, թե փոխզիջումները ձեռնտու պետք է լինեն երկու կողմերին, բացառապես դիվանագիտական փափուկ բարձ է հանդիսանում, որն առաջին հերթին դրվում է Հայաստանի գլխի տակ, քանի որ Խորհրդային տարիներին Հայաստանն այլ աշխարհագրությամբ էր մտել Խորհրդային Միության կազմ, իսկ լուծարման ժամանակ շատ փոփոխություններ են տեղի ունեցել։
Մարիամ Ասատրյան