ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- 2020ի Յունուարէն Յուլիս ամիսներուն, Հայաստանի դրամատուներուն միջոցով ֆիզիքական անձերու անունով արտերկրէն մուտք եղած գումարներուն ծաւալները՝ 2019ի Յունուարէն Յուլիս ամիներուն հետ բաղդատած՝ նուազած են 15,3 տոկոսով` կազմելով 893.3 տոլար, իսկ արտահոսքը 20,3 տոկոսով` կազմելով 622.4 միլիոն տոլար: Այս տուեալները տրամադրած է Տնտեսական զարգացման նախաձեռնութիւններու կեդրոնը` անդրադառնալով 2019-2020ի Յունուարէն Յուլիս Հայաստանի դրամատուներուն միջոցով ֆիզիքական անձերու անունով արտերկրէն մուտք եղած եւ արտերկիր կատարուած փոխանցումներուն:
Ներհոսքի մեծագոյն անկումը արձանագրուած է Ռուսիայէն` 28,2 տոկոս, մինչդեռ Միացեալ Նահանգներէն ներհոսքի ծաւալները աւելցած են 22,1 տոկոսով:
«Այսպիսով` 2020թ. Յունուար-Յուլիսին 2019թ. համապատասխան ժամանակահատուածի համեմատ ֆիզիկական անձանց կողմից կատարուած դրամական փոխանցումների արդիւնքում ե՛ւ ներհոսքը, ե՛ւ արտահոսքը նուազել են, ինչը յանգեցրել է զուտ ներհոսքի 1,2 տոկոս կրճատմանը: Այստեղ մեծ նշանակութիւն ունի նաեւ կորոնաւիրուսի համավարակը, քանի որ փակ սահմանների հետեւանքով շատերը զրկուած են եղել արտագնայ աշխատանքի մեկնելու հնարաւորութիւնից, դրան աւելանում է նաեւ համավարակի տնտեսական սահմանափակումներով պայմանաւորուած տնտեսական ու ֆինանսական բարդութիւնները, որոնք նոյնպէս ազդել են Հայաստան փոխանցուող գումարների ծաւալների վրայ: Ստեղծուած իրավիճակի փոփոխութիւնը մեծապէս կախուած է նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ սահմանների բացման ժամկէտից, ինչպէս նաեւ Ռուսաստանում առկայ տնտեսական վիճակից», կ՛ըսուի վերլուծումին մէջ։