Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Ռուս խաղաղապահներ և ռուս-թուրքական համատեղ կենտրոն․ Թուրքիան պաշտոնապես մտնում է ղարաբաղյան հակամարտության գոտի

November 12, 2020
in Mobile Home, Արեւելահայերէն Լուրեր
0
Ռուս խաղաղապահներ և ռուս-թուրքական համատեղ կենտրոն․ Թուրքիան պաշտոնապես մտնում է ղարաբաղյան հակամարտության գոտի

https://www.azatutyun.am  –Հրաչ Մելքումյան

Թուրքիան և Ռուսաստանն այսօր ստորագրել են Ղարաբաղում հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը։ Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` խորհրդարանում հանդիպելով իր կուսակցության խմբակցության պատգամավորների հետ։

«Թուրքիան Ղարաբաղում կմիանա խաղաղապահ ուժերին` հետևելու Ռուսաստանի հետ համաձայնության իրականացմանը»,- ասել է նա։

Խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցության հարցը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանը փաստորեն Թուրքիային մտցնում է ղարաբաղյան հակամարտության գոտի` ասելով, թե նրանք խաղաղապահ գործողություններին ուղղակի չեն մասնակցելու, այլ միայն կրակի դադարեցման մոնիթորինգ են իրականացնելու ռուսների հետ միասին։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե «Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ առաքելության տեղակայման մասին երբեք խոսք չի եղել։ Համագործակցության դաշտը լինելու է Ադրբեջանի տարածքում, այլ ոչ թե Ղարաբաղում, և խոսքը մոնիտորինգի կենտրոնի մասին է», – նշել է նա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացրել է խաղաղապահների տեղակայման քարտեզը։ Խաղաղապահները երկու գոտի են ստեղծել` հյուսիսային և հարավային, ընդհանուր առմամբ 16 դիտակետ է ստեղծվելու, ժամանակավոր 6 դիտակետ` Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի գոտում։ Ստեփանակերտում և Մարտակերտում տեղակայվելու են մոտոհրաձգային գումարտակներ, խաղաղապահ առաքելության ընդհանուր հրամանատարությունը գտնվելու է Ստեփանակերտում։

Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուս խաղաղապահների գործառույթները, այդ թվում` մշակութային հուշարձանների և եկեղեցիների պահպանման առումով դեռ պետք է ճշգրտվեն, քանի որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությունում խաղաղապահների գործառույթները կոնկրետացված չեն։

Ինչ վերաբում է ռուս -թուրքական համատեղ կենտրոնին, Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ևս որոշ պարզաբանումներ է տվել` ասելով, թե այդ կենտրոնը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի։ «Այստեղ պետք է հստակ լինի, որ խոսքը հայտարարությունում նշված խաղաղարար ջանքերի մասին չէ, այլ բոլորովին այլ առաքելություն է, համատեղ ջանքերի այլ մաս է, պետք է դրանք տարբերել, դրանք տարբեր բաներ են»,- ասել է Զախարովան։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Արտգործնախարարության իր աղբյուրները, հաղորդում է, որ Թուրքիայի մասնակցությունը սահմանափակվելու է կրակի դադարեցումը վերահսկող ռուս-թուրքական կենտրոնով, որը ձևավորվելու է Ադրբեջանի տարածքում` Ղարաբաղին ոչ հարակից շրջանում։ Ենթադրվում է, որ այդ կենտրոնից ռուս և թուրք զինվորականները հետևելու են հրադադարի ռեժիմի պահպանմանը` օգտագործելով տեխնիկական միջոցներ։ Այդ կենտրոնի գործունեության մանրամասների մշակմամբ զբաղվում են ռազմական գերատեսչությունները։

Նախօրեին հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, ինպես նաև պաշտպանության նախարարները։

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ ձեռք բերված համաձայնությունները, որոնք ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Ռեջեփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք «լավ հիմք են ստեղծում ղարաբաղյան հակամարտության երկարատև և համապարփակ կարգավորման համար»։

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են կրակն ամբողջովին դադարեցնելու պայմանավորվածության կաևորությունը, որը թույլ տվեց դադարեցնել մարտական գործողությունները, և պայմանավորվել են հետագայում սերտ համագործակցել հայտարարությունում նախատեսված դրույթների իրականացման համատեքստում։

Թուրքիայի նախագահի գրասենյակը երեկվա հեռախոսազրույցի մասին հաղորդում է նաև այլ մանրամասներ։ Էրդողանը կարևոր է համարել Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների վերադարձը, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի ստեղծումը, հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական առաքելությունը։

Նշենք, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի նույն օրը` հոկտեմբերի 10-ի երեկոյան հաղորդվեց, որ հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը։ Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Սիրիայում իրավիճակի կայունության շուրջ, հաղոդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի էլ թաքցնում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս տարբերակի հեղինակը Անկարան ու Մոսկվան են` առաջարկելով նույն մեխանիզմները կիրառել Սիրիայում։

«Լեռնային Ղարաբաղի իրավիճակը ցույց է տալիս տարածաշրջանային հակամարտությունների և ճգնաժամերի կարգավորման գործում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության անհրաժեշտությունը», – ասել է Էրդողանը` նշելով, որ նման համագործակցության ոգին, նմանատիպ մեխանիզմների կիրառումը կարող են օգտագործել նաև Սիրայում։

Previous Post

Thousands Of Armenians Defy Martial Law, Demand Government Resignation Over Karabakh Peace Deal

Next Post

Moscow and Ankara sign an agreement to control the ceasefire in Karabakh 

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.