ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Ներքին Հանդ մուտքին, ռուս սահմանապահները անցակէտ տեղադրած են: Ազգային ժողով-կառավարութիւն հարցում-պատասխանի օրակարցին ընթացքին այս մասին յայտնեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեան: «Մարդիկ ինձ հարցնում են` դա ի՞նչ անցակէտ է, միգուցէ սա մեծ ծրագիրի ինչ-որ հատուած է», պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանին դիմեց Աննա Գրիգորեան:
Պապիկեան պատասխանեց՝ ըսելով․ «Դա Ներքին Հանդ տանող անցակէտ չէ, դա ճանապարհի վերահսկողութեան համար է: Ես ինքս եղել եմ Ներքին Հանդում, տեղակայման վայրում: Այո, դա ժամանակ առ ժամանակ, օրուայ մէջ մի քանի անգամ երթեւեկող սահմանապահ զօրքերի մասին է խօսքը, այստեղ որեւէ խնդիր չկայ: Որեւէ մէկի համար համայնք մտնելը խոչընդոտ չէ: Անցակէտը, եթէ ձեր դիտարկմամբ նայենք, պիտի մարդուն ստուգեն, բայց նման բան չի լինելու: Եթէ կը լինի ինչ-որ մէկի կողմից, խնդրում եմ տեղեկացնել, որովհետեւ որեւէ մէկը դրա իրաւունքը չունի: Եւ չկայ նման անհրաժեշտութիւն, որ այդ համայնքի ճանապարհին լինի անցակէտ, դա ուղղակի խաչմերուկ է, այդ խաչմերուկը դիտարկւում է ողջ ճանապարհի երկայնքով: Այդ խաչմերուկից դիտարկւում են նաեւ հակառակորդի դիրքերը»: