Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին

January 22, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը վեհաժողովի ամբիոնից անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրին` արձանագրելով, որ դրանով երկկողմ հարաբերությունների նոր փուլի մեկնարկ է տրվել:

«Նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր»: Համաձայնագիրը նոր էջ է բացում Եվրոպական միության հետ մեր համագործակցության մեջ՝ նոր հնարավորություններ ստեղծելով մեր գործընկերության հետագա ընդլայնման համար: Փաստաթղթի հիմքում ընկած է եվրոպական արժեքների ընդհանուր բազան` կայուն հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության նկատմամբ: Այն կխորացնի մեր համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, ներդրումների ոլորտներում՝ ընդլայնելով մեր հասարակությունների մերձեցումը: Մենք նոր քաղաքական խթան ենք հաղորդում մեր ոլորտային համագործակցությանը, որտեղ վերջին 2 տարիների ընթացքում մենք գրանցել ենք զգալի հաջողություններ, և կենտրոնանում ենք ենթակառուցվածքային կապերի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր ելույթում ասել է Հովհաննիսյանը:

Նա հավելել է, որ մի շարք կենսական կարևոր հարցերի հետ մեկտեղ, համաձայնագիրը կոչ է անում միավորել ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, կանխել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը և խթանել հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: «Ինչպես նշել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, սա միակ նման համաձայնագիրն է , որը կնքվել է ԵԱՏՄ անդամ երկրի ու ԵՄ միջև»,- նշել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր,  Հայաստանում մեծ նշանակություն են տալիս տարբեր ինտեգրացիոն նախագծերին: «Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, երկխոսությունն ու փոխգործակցությունը առավել, քան երբևէ կարևոր է: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, մենք ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ ավելի մեծ մասշտաբի հետևանքներ: Հետևաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության և խաղաղության ապահովման համար:Տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև համագործակցությունը կարող է մեծապես նպաստել ընդհանուր տարածության ձևավորմանը՝ առանց բաժանարար գծերի»,- շեշտել է նա:

Նրա խոսքով` Հայաստանի  ամուր դիրքորոշումն այն է, որ մեկ ինտեգրացիոն համայնքում մասնակցությունը չի սահմանափակում այլ կառույցների հետ համագործակցության հնարավորությունը: «Սա Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության և Եվրամիության հետ մեր համագործակցության մեր բանաձեւն է: Ինչպես նշում է Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրախորհրդարանի 2017 թվականի նոյեմբերի 15-ի հանձնարարականում 2017 թվականի նոյեմբերի գագաթնաժողովի նախաշեմին` «Հայաստանի հետ «Համակողմանի և ընդլայնված գործընկերություն» համաձայնագիրը ծառայում է որպես օրինակ այն բանի, թե ինչպես կարող են գոյակցել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունը եւ մասնակցությունը ԵՄ հարևանության քաղաքականությանը:  Այսօր մենք հպարտ ենք, որ Հայաստանը հաջողել է այդ դիվերսիֆիկացիայում: Սա մեր հաջողության պատմությունն է »,- եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը:

 

http://armenpress.am/arm/news/919820/

Previous Post

Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին

Next Post

Հունվարի 22-ի միջոցառումների անոնս

Please login to join discussion
  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In