https://www.azatutyun.am – Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ:
«Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ողբերգություն է:
«Մենք հուսով ենք, որ ամենամոտ ապագայում կոնֆլիկտը կդադարեցվի»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: