Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Սյունիքն ու Արցախն ուղիղ 300 տարի առաջ բարձրացրեցին Հայաստանի ազատագրության դրոշը. Պատմության թանգարանում մեկնարկեց հանրապետական գիտաժողով

June 23, 2022
in Mobile Home, Newsletter, Արեւելահայերէն Լուրեր
0
Armenia-Tax revenues of 2022 state budget to increase by 40 billion drams

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Սյունիքն ու Արցախը, որոնք վերջին պատերազմից հետո բավական բարդ վիճակում են հայտնվել ռազմաքաղաքական առումով, Հայոց պատմության ողջ ընթացքում Հայաստանի ու Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է, բայց հայ ժողովրդի ուղեղն ու գիտակցությունն արթուն են մնացել: Դրա ամենավառ վկայությունն այն փաստն է, որ միջնադարյան ժամանակաշրջանում՝ հայկական թագավորությունների անկումից հետո, Սյունիքն ու Արցախը ինքնավար կարգավիճակ պահպանած հայկական քիչ երկրամասերից են: Հենց նրանք ուղիղ 300 տարի առաջ՝ 1720-ական թթ., բարձրացրեցին Հայաստանի ազատագրության դրոշը Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան Հարյուրապետի, Եսայի Հասան-Ջալալյանի և այլոց գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Հայաստանի պատմության թանգարանում այսօր՝ հունիսի 23-ին, տեղի ունեցավ Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի հանդիսավոր բացումը:

«Դեռ անցած տարվանից Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնել է ամենամյա գիտաժողովների անցկացման մի այսպիսի նոր մոտեցում, ըստ որի՝ ամեն տարի թանգարանն անդրադառնալու է մեր երկրի, ժողովրդի և պատմության համար կարևոր մի իրադարձության արժևորմանը: Նախորդ տարվա հանրապետական գիտաժողովը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին: Այս տարի մենք որոշեցինք անդրադառնալ ոչ պակաս կարևոր մի իրադարձության՝ Սյունիք-Արցախյան ազատագրական պայքարի 300-ամյակին, որի հաշվարկը սկսում է Դավիթ Բեկի ապստամբությունից», – բացման խոսքում հայտնեց Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Արսեն Բոբոխյանի խոսքով՝ Սյունիքի և Արցախի մասին հատկապես վերջին տարիներին են շատ խոսում, բայց հայկական այս երկրամասերը, որոնք միասին կարելի է նաև կոչել Լեռնահայաստան, միշտ են արդիական ու կարևոր եղել: Ըստ գիտնականի՝ Հայաստանի երկարատև պատմության ամբողջ ընթացքում Լեռնահայաստանը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն է եղել, և անընդհատ փորձ է արվել այդ ողնաշարը կոտրելու: Երբեմն եղել է այնպես, որ այն մասամբ կոտրվել է, բայց մեր ուղեղն ու գիտակցությունն արթուն են մնացել:

«Մենք այսօր էլ այդպիսի վիճակում ենք գտնվում՝ թեթևակիորեն մեր ողնաշարը կոտրված է, բայց մեր ուղեղը,  մեր արյան շրջանառությունը շատ լավ աշխատում է, և մենք շեշտը պիտի դնենք այդ ուղեղի և գիտակցության վրա, որպեսզի կարողանանք այսօրվա իրավիճակից դուրս գալ: Մեր մասնագիտության մեջ մենք, որպես կանոն, կարևորություն ենք տալիս պատմական փոփոխությանը՝ տրանսֆորմացիային, բայց մեր բնագավառը հետազոտում է ոչ միայն այդ տրանսֆորմացիան, այլև՝ անփոփոխը որևիցե մշակույթում, որևիցե իրականության մեջ: Եվ երբ մենք հասկանում ենք այդ անփոփոխը՝ կարողանում ենք ըստ էության այն փոփոխել: Եվ այսօր՝ մեր պետականության այս փուլում, շատ կարևոր է, որ մենք գիտակցենք մեր պատմության այդ անփոփոխ տարրը և հնարավորինս միասնական լինելով՝ փորձենք ինչ-որ բան փոխել առնվազն մեր բնագավառում», – շեշտեց Բոբոխյանը:

Եռօրյա գիտաժողովի ընթացքում պատմության, հնագիտության, ազգագրության և մշակութաբանության մասնագետներն իրենց զեկույցներով կպատմեն 1722 թվականին Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորությամբ բարձրացված ապստամբության, զուգահեռաբար՝ Արցախի մելիքությունների ազատագրական ձգտումների, տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական ակտիվ փոփոխությունների, արտատարածաշրջանային դերակատարների մրցակցության և նրանց ուժերի փոխդասավորության, ազատագրական շարժման առաջնորդների արտաքին կողմնորոշումների, շարժման վերջնական անհաջողության պատճառների, նաև՝ Սյունիքի ու Արցախի մշակութային ժառանգության, հնագիտական ուսումնասիրությունների մասին և կբացատրեն այդ ամենի արդիականությունը ներկա տարածաշրջանային իրավիճակի համապատկերում:

Previous Post

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կավելացվեն 40 միլիարդ դրամով

Next Post

Մայիսին արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ. Վարչապետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.