Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Սոսի Գևոնյանի «Մինչ հոգիներու աճուրդը» նկարազարդ գիրքը` ըստ Օրորա կամ Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» վեպի

June 4, 2013
in Մշակութային
0

«Այս գիրքը կը նուիրեմ բոլոր Արշալոյսներուն, Վարդուհիներուն, Վեհինէներուն, Մանուշակներուն, Եսթերներուն, Լուսինէներուն, Ռաքէլներուն, Հայկուհիներուն, Սիրարբիներուն, Վալենտինաներուն եւ բոլոր անոնց, որոնք վերապրեցան թրքական դաժանութիւնները»:

Սօսի Տ. Գեւօնեան

Ասում են «Ցեղասպանությունից փրկված»… Ես համամիտ չեմ այդ արտահայտության հետ, քանի որ խոսքը ֆիզիկական փրկության մասին է լոկ… Իսկ այն հոգեկան տրավման, որին ենթարկվել են Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, պիտի ընդմիշտ դրոշմված մնա նրանց հոգում… Ավելի տեղին է ասել «Ցեղասպանությունից մազապուրծ» կամ «Ցեղասպանությունը վերապրած»… «Ցեղասպանությունը վերապրած»` ոչ միայն ֆիզիկապես փրկված լինելու իմաստով, այլ նաև այն փաստի, որ Եղեռնի վերապրումը, Ցեղասպանության տարիներին կատարված դեպքերի վերհիշումն անընդհատ ուղեկցել են արևմտահայերին…

Մեծ եղեռնից մազապուրծ հայերի մեջ, սակայն ուրույն և առանձնահատուկ է Արշալույս կամ Օրորա Մարտիկանյանը: Յուրահատուկ է նրանով, որ այս արիասիրտ հայուհին, այս հայկական «Ժաննա դ’Արկը», ինչպես նրան կոչել են ամերիկացիները, ճակատագրի բերումով, հարկադրված է եղել նորից ու նորից վերապրել հայոց Գողգոթան և վերապրել` ոչ միայն իր հուշերում… Արշալույս Մարտիկանյանը ստիպված է եղել վերապրել Ցեղասպանության սարսափահարույց դեպքերի մանրամասները, երբ հեղինակել է «Հոշոտված Հայաստան» հուշագրությունը և դարձյալ հարկադրված է եղել ապրել այն, երբ դարձել է «Հոգիների աճուրդ» ֆիլմի գլխավոր դերակատարուհին, քանի որ գլխավոր հերոսուհին, ցավոք, եղել է հենց ինքը… Սարսափելի է անգամ պատկերացնել, թե որքան դաժան է վերապրել Ցեղասպանությունը ոչ թե մեկ, այլ… երեք անգամ, ինչու՞ երեք, բազմաթիվ անգամներ` նորից ու նորից…

Հենց այս հայուհու պատմությունն է ներկայացնում Սոսի Գևոնյանի «Մինչ հոգիներու աճուրդը» նկարազարդ գիրքը:

Ինչպես գրքում նշում է Սոսի Գևոնյանը, տասնյոթամյա Արշալույս Մարտիկանյանը, մի կերպ մահից փրկվելով և մի շարք քրդական ու թուրքական հարեմներից  ազատվելով, մերժելով, հանուն կյանքի փրկության, մահմեդական դառնալու բոլոր առաջարկները, 1917 թ. հասնում է ԱՄՆ: Արշալույսը հորեղբորը գտնելու նպատակով հայտարարություն է տալիս Նյու Յորքի թերթերին: Այդ հայտարարությունը գրավում է հանրության ուշադրությունը: Հատկապես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թերթի թղթակից Հենրի Գեյդսը և վերջինիս տիկինը, ովքեր իրենց հովանավորության տակ են վերցնում Արշալույսին և խնդրում նրան, որ գրի առնի իր պատմությունը: Այդ գիրքը վերնագրվում է «Հոշոտված Հայաստան» անունով: Ըստ Սոսի Գևոնյանի` Արշալույսի հուզիչ պատմությունը գրավում է նաև Նյու Յորքի բարձր հասարակության տիկնանց հետաքրքրությունը, ովքեր մի կոմիտե են կազմում` երևելի անձանցից բաղկացած, որպեսզի օգնության հասնեն Ցեղասպանությունից վերապրած հայերին: Նրանք կազմում են Հայերի և սիրիացիերի աջակցության ամերկյան կոմիտեն (American Committee for Armenian and Syrian Relief), որի անդամներն էին այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են` ԱՄՆ-ի նախագահ Վիլյամ Թաֆթը, դատախազ Չարլզ Հյուզը, եպիսկոպոս Գրիրը և այլք: Կոմիտեի անդամները քննարկում են, թե ինչ միջոցներով է հնարավոր օգնության հասնել հայերին, և որոշում դրամահավաքի արշավ կազմակերպել` անտուն մնացած հայերին սովամահ լինելուց փրկելու նպատակով: Նրանք հատկապես մտահոգված էին անապահով երեխաներով և նպատակ ունեին հավաքել 30 միլիոն ամերիկյան  դոլար: Կոմիտեի անդամները նաև որոշում են մի ֆիլմ նկարահանել, որում պետք է նկարագրվեին փոքրիկ Արշալույսի կրած տառապանքները: Ըստ նրանց` ֆիլմը կարող էր էական հնարավորություն ստեղծել դրամահավաքի համար, բացի այդ` ազդեցիկ միջոց կդառնար` ամերկյան ժողովրդին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կրած հալածանքները ներկայացնելու առումով: Որբ Արշալույսի պատմությունն այնքան անհավանական է թվում, որ կոմիտեն աշխատանքներ է տանում` պատմության հերոսուհու հաղորդած տեղեկությունները ճշտելու ուղղությամբ: Սցենարի հեղինակն է դառնում Ֆրեդերիկ Շապինը: «Հոգիների աճուրդը» առաջին անգամ հեռարձակվում է 1919 թ. հունվարի 19-ին և գնահատվում որպես բեմադրիչ Օսկար Աբֆելի գլուխգործոց: «Հոգիների աճուրդը» կազմված էր 20 վայրկյանոց 8 ժապավեններից և 531 տեսարաններից, որոնց մեծ մասում ցուցադրվում էին այն բարբարոսությունները, որոնց ենթարկվել էր հայությունն իր ծննդավայրում: Այսօր ֆիլմից ընդամենը մնացել է մեկ տասներորդ մասը, իսկ մնացածը` անհետացել: Այդ հատվածը պահպանվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որի ցուցասրահներից մեկը նվիրված է հենց Արշալույս Մարտիկանյանին:  

 

Մելինե Անումյան

Պատմական գիտությունների թեկնածու

 

Previous Post

ԼՈՒՐԵՐ ԵՕԹՆԵՐՈՐԴ ԱՐՈՒԵՍՏԻ ԱՇԽԱՐՀԷՆ

Next Post

ՀՀ ԳԱԱ «Ակադեմիա» մրցանակի անդրանիկ դափնեկիր Վազգեն Սարգսյանը` երիտասարդական գիտական մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչների մասին

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.