Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Սփյուռքի նախարարությունը հայ համայնքների հետ աշխատանքին կհաղորդվի բոլորովին նոր լիցքեր. նախարարն ընդունել է արգենտինահայերի խմբի

May 25, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Սփյուռքի նախարարությունը հայ համայնքների հետ աշխատանքին կհաղորդվի բոլորովին նոր լիցքեր. նախարարն  ընդունել է արգենտինահայերի խմբի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 25-ին ընդունել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին, ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանին և իր տիկին Սուսաննա Նահապետյանին, ՀՅԴ Բուենոս Այրեսի կենտրոնական կոմիտեի ղեկավար Ջանիկ Քեչյանին, ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամներ  Էդուարդո Կոստանյանին և Էդուարդո Թորոսյանին, Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի ներկայացուցիչ Ֆլորենսիա Դեմիրճեանին, «Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճեանին, «Սարդարապատ» թերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանին, ՀԲԸՄ անդամ Խուան Կարլոս Մուրադյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրերին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց նրանց նախարարություն այցելելու և հետագա համագործակցությունն ու առկա կապերն առավել ամրապնդելու պատրաստակամության համար: «Մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկը հայրենադարձությունն է: Մենք ունենք քաղաքական կամք բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար: Իհարկե, խոսելով հայրենադարձության մասին՝ գիտենք նաև, որ Սփյուռքը եղել է և մնալու է: Այսօր մենք Սփյուռքը յուրովի ճանաչելու խնդիր ունենք, քանի որ այն բազմերանգ է, բազմաշերտ և ունի առանձնահատկություններ: Մեր գործունեության հաջորդ ուղղությունը հայապահպանությունն է, իսկ առանց ձեզ հետ սերտ համագործակցության Սփյուռքում հայապահպանության գործընթացը անարդյունք կլինի»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Սփյուռքի նախարարն ընդգծեց նաև, որ համայնքների հետ աշխատանքին կհաղորդվի բոլորովին նոր որակ, նոր լիցքեր: «Այս ամենի համար մեզ պետք է միասնականություն: Թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է լինել միասնական: Մեր գործունեության առանցքում հայ մարդն է, հայ ժողովուրդը»,- հավելեց նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը Սփյուռքի նախարարին մաղթեց մեծ եռանդ հայերի երազանքի Հայաստանը կառուցելու գործում: «Մենք ցանկացած ձևով պատրաստ ենք նպաստել Հայաստանի զարգացմանը: Այդ աջակցության, համագործակցության ճանապարհը մենք տեսնում ենք Սփյուռքի նախարարության միջոցով»,-նշեց Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և նախարարին փոխանցեց արգենտինահայ համայնքի շնորհավորական նամակը:

ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանը կարևորեց, որ արգենտինահայ համայնքը գործունյա և միասնական համայնք է, միահամուռ գործում են հայկական կազմակերպությունները, ավանդական կուսակցությունների միջև հարաբերությունները բարիդրացիական են: «Հայապահպանություն ասելով՝ այդ բառի մեջ մենք հասկանում ենք, որ պիտի պահենք ու պահպանենք նաև Հայաստանն ու Արցախը: Հայրենիքի լավագույն զինվորներից մեկն էլ հայկական սփյուռքն է»,- նշեց Սեխիո Նահապետյանը:

«Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճեանն ընդգծեց. «Մեր զենքը գործը պիտի լինի: Բառերը պիտի թարգմանենք գործի և առաջ գնանք»:

http://armenpress.am/arm/news/935036/

Previous Post

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ տևել է երկու ժամ

Next Post

Roman Reality Check-Italian Trumpism Is No Less Dangerous than the Original

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.