Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Սփյուռքի «քայլող հանրագիտարանը»

July 14, 2022
in Գաղութահայ Կեանք, Mobile Home, Newsletter
0
Սփյուռքի «քայլող հանրագիտարանը»

95 տարեկան հասակում իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց սփյուռքահայ հայտնի մտավորական, ազգային գործիչ Չարլզ Կարապետ Տեր-Գասպարյանը, կամ ինչպես շատերն էին մտերմաբար նրան անվանում՝ «քեռի Կարապետը» (Uncle Garabed)։ Կարապետ Տեր-Գասպարյանին սիրում ու գնահատում էին հայեցի մտածելակերպի, հումորի ու երաժշտական ճաշակի համար։

Ծնվել է 1927 թվականի մայիսի 5-ին, Նյու Ջերսի քաղաքում՝ Հայոց Ցեղասպանությունը վերապրած Հակոբ և Լյուսյա Ղազանչյանների ընտանիքում։

ԱՄՆ «Արձագանք» հայկական հեռուստաընկերությունը հանգամանորեն անդրադարձել է սփյուռքահայ հայտնի մտավորականի կյանքին ու գործնեությանը։

33 տարի շարունակ «Արմինիըն Ուիքլի» (“Armenian Weekly”, «Հայկական լրատու») շաբաթաթերթում սյունակագիր էր, գրում էր հոդվածներ, իր ու շրջապատի կյանքը իմաստավորում՝ բարձրացնելով հայկական մշակույթի, երաժշտության ու կրոնի թեմաներ։ Նրան շատերը անվանում էին քայլող հանրագիտարան։

Ըստ «Արձագանք» հայկական հեռուստաընկերության՝ Գասպարյանը ակտիվ ներդրում է ունեցել հայկական եկեղեցիների ու տարբեր հայկական կազմակերպությունների գործնեության մեջ։ Նա եղել է հայկական ազգային երգչախմբի անդամ, որը ղեկավարում էր մաեստրո Միհրան Թումաջյանը՝ Կոմիտասի հինգ հայտնի աշակերտներից մեկը։ Տեր-Գասպարյանը եղել է Սուրբ Վարդանանց եկեղեցու հիմնադիրներից մեկը, նաև իր անմոռանալի մասնակցությունն է բերել «Նարեկ» հայկական շաբաթօրյա վարժարանի աշխատանքներին, օգնելով հայ մանուկների դաստիարակությանն ու կրթությանը։ Նրա աջակցությունն անգնահատելի էր նաև Նյու Ջերսիի Հայկական երիտասարդական օլիմպիական ֆեդերացիային։ Գասպարյանը նաև երգել է Համազգայինի երգչախմբում ու ներկայացումներ ունեցել Նյու Յորքի «Նաիրի» պարախմբում։ Ինչպես ասում են՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամենուր։

Զավակները շարունակում են հայկական ավանդույթները՝ Լուսին Գասպարյանը գրող է, հրապարակախոս, Ջոն Անդրանիկ Գասպարյանը «Թուֆենկյան» հիմնադրամի զարգացման աշխատանքների տնօրենն է։

Տեր-Գասպարյանի գործնեությանը ծավալուն անդրադարձ է կատարել նաև “Armenian Weekly” շաբաթաթերթը։ Իրենց սրտակցությունն են հայտնել սփյուռքահայ մի շարք կառույցներ։

Հուշ-երեկոյի ժամանակ վերապատվելի Մեսրոպ Լաքիսյանը հայտարարեց, որ քեռի Կարապետին հռչակել է «Ամենայն հայոց քեռի»։ Տեր-Գասպարյանը պահպանել է իր նախնի Տիգրանակերտի բարբառը, խոհանոցը և հումորը, ստեղծելով այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին են «Տիգրանակերտի ժողովրդական լեզվագիրքը», «Տիգրանակերտի առեղծվածը» հայերեն խոհարարական գիրքը և «Օյին մի տավլի» բացառապես մեկ գործողությամբ պիեսը՝ Տիգրանակերտի բարբառով, մի լեզու, որը կվերանա մեր կյանքի ընթացքում: Տեր-Գասպարյանը պատրաստել է նաև «Հայկական ազգանունների բառարանը»՝ հատուկ ուշադրություն դարձնելով արաբական, պարսկական, թուրքական և քրդական ազդեցություններով սփյուռքահայ ազգանուններին։

Այդ աշխատանքները կարող եք գտնել սույն հղումով՝ http://www.armeniapedia.org/wiki/C.K._Garabed

Սփյուռքի «քայլող հանրագիտարանը» | Լրագիր (lragir.am)

Previous Post

Ուաշինկթըն. «Միացեալ Նահանգներ Վճռականօրէն Կ՛աջակցի հայ-թրքական յարաբերութիւններու կարգաւորման»

Next Post

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ լրացումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.