Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում

January 22, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ դեռ երկու տարի առաջ նախընտրական և հետընտրական շրջանում իրենք հայտարարել են, որ հարկային դաշտում արհեստական քաղաքականություն չի իրականացվելու, նախընտրական շրջանում դուրեկան բյուջե կամ ծրագիր չեն ներկայացնելու՝ հանրության ձայները շահելու համար: «Հետընտրական շրջանում իրավիճակը նույնը պետք է լինի: Մենք ռեալ գնահատում ենք մեր հնարավորությունները, ռեսուրսները: Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, թե ինչպես անենք, որպեսզի կարողանանք արտաքին պարտքը մարելուն զուգահեռ բարձրացնել թոշակները և աշխատավարձերը: Իսկ հարկերը իջեցնելով, ինչպես պահանջում են մեր որոշ գործընկերներ, նման քաղաքականություն իրականացնել հնարավոր չէ»,– «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Միևնույն ժամանակ, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ հանրության որոշ հատվածի մոտ դժգոհությունների և հուզումների առկայության պարագայում իրենք պարտավորվում են տանել բացատրական աշխատանքներ: «Մենք հունվարի 23-ին կազմակերպում ենք լայնածավալ խորհրդարանական լսումներ, որպեսզի այդ հարցերի պատասխանները տանք: Եթե դուք ուշադրություն դարձնեք, մեզ մոտ գնաճը 2.6 տոկոս է, իսկ դուք ամեն ինչ պետք է համեմատության դաշտում նայեք: Տարածաշրջանի բոլոր երկրներում գնաճը տատանվում է 6.8-7.6 տոկոսի շրջանակներում, սակայն սա սփոփանք չէ, մենք նայում ենք իրավիճակին, ներկայացրել ենք ապագայի ծրագրեր, ապագային միտված բյուջե և պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն տանել, որ առաջիկա տարիներին ունենանք թոշակների և աշխատավարձերի աճ»,– ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա նաև հավելեց՝ եթե լսումների արդյունքում պարզվի, որ որոշ ապրանքներ արհեստականորեն են թանկացել, իրենք դրանից կանեն հետևություններ, իսկ մեղավորների առկայության դեպքում նրանք կպատժվեն:

Պատգամավորը վստահեցնում է, որ կառավարությունը տնտեսական ոլորտում բավականին ճկուն քաղաքականություն է վարում: «Մենք ունենք ներդաշնակ տնտեսական աճ: Ես կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը որդեգրել է կառավարությունը, հաջողված է, և առաջիկա տարիներին մենք դրա արդյունքները կտեսնենք»,- եզրափակեց Բաղդասարյանը:

 

http://armenpress.am/arm/news/919762/

Previous Post

ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը

Next Post

«Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին

Please login to join discussion
  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In