ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն անդրադարձել է հարցին՝ հնարավորության դեպքում արդյոք կաշխատի ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե նա լինի վարչապետ:
«Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ, գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, արձագանքեց Վարդան Արամյանը: Մյուս հարցին՝ նույնիսկ հանուն երկրի չի՞ աշխատի, Արամյանն ասաց, որ այդ դեպքում պետք է Փաշինյանի թիմի անդամ լիներ: