Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Վարչապետը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարությունը օր առաջ սկսելու անհրաժեշտություն է տեսնում

December 16, 2021
in Mobile Home, Արեւելահայերէն Լուրեր
0
Վարչապետը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարությունը օր առաջ սկսելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են  Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը:

Երկրի ղեկավարը հիշեցրեց, որ պայմանավորվածությունը արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը, ըստ էության, այս ամենն արձանագրվեց:

«Ընդգծում եմ, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն` փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո:  Հայաստանը այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ»,- ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե Հայաստանին  հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ՝ հիշեցնելով Երասխ-Գյումրի-Կարս երկաթուղու մասին:

«Իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու: Իհարկե, այդ աշխատանքի մի մասը արված է, բայց հիմա մենք պետք է արդեն գործնական և ամենօրյա աշխատանքով լուծենք այս խնդիրը: Իհարկե, ավելի նեղ կազմով խորհրդակցություններ կանենք առաջիկա օրերին, որպեսզի ավելի կոնկրետացնենք մեր պատկերացումները, ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը: Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին: Չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից չեմ ուզում թերագնահատել.  սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, ես հույս ունեմ ճշգրիտ ձևով մենք կիրագործենք, որը էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, քաղաքական և անվտանգային միջավայրը և մենք առաջիկայում պետք է կենտրոնանանք նաև այս խնդրի լուծման վրա»,- եզրափակեց Փաշինյանը:

Previous Post

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Next Post

The Oil Tycoon Creating An Energy Institute For The Next Generation

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.