Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

September 4, 2018
in Արեւելահայերէն Լուրեր
0
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ հետ համագործակցությունը եվրոպական և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունը:

Զրուցակիցները, երկուստեք արձանագրելով առկա փոխգործակցության բարձր մակարդակը, քննարկել են այն խորացնելու հեռանկարները:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ բարեփոխումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է ավելի ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, և կառավարությունը կարևորում է այս գործընթացում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ տեխնիկական և փորձագիտական աջակցությունը:

Թոմաս Գրեմինգերը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին:

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ և միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ մեր տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ և ընդգծել, որ Հայաստանը  հանձնառու է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների միջոցով կարգավորմանը:

 

http://armenpress.am/arm/news/946038/

Previous Post

«Ժառանգություն» -ը հրապարակել է նախընտրական ծրագիրը

Next Post

ՀԱԱԳ գործադիր տնօրենն ընդունել է «Swiss Reinsurance Company» շվեյցարական վերաապահովագրական ընկերության պատվիրակությանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Զանազանք
    • Մշակութային
    • Գաղութահայ Կեանք
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
    • Markets & Economy
    • International Press
    • Health
    • Social
    • Sports
    • Art & Entertainment
    • Science & Technology
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.