Ամալիյա Իսայան
“Երբ կհօգնես, կգազազես աշխարհից”
Վերադարձիր, վերադարձիր հայրենիք,
Օտար հողում չունես դու քուն ու դադար,
Կարոտներդ էլ անգամ չունեն ապաստան:
Օտար հողում լուսնոտի պես ես ապրում,
Հոգուդ ցավը արցունքներով լվանում,
Եվ խաբում ես մարդկանց շինծու ժպիտով,
Եվ չես ապրում ուրախություն լիաթոք:
Վերադարձիր, վերադարձիր հայրենիք,
Նա է միայն լինելու քեզ զորավիգ,
Երջանկության ակունքը նա է միայն,
Նա է միայն հոգուդ բժիշկն աննման:
“Երբ կհոգնես, կգազազես աշխարհից”
Վերադարձիր, վերադարձիր հայրենիք,
Որտեղ քոնն է այս աշխարհը բովանդակ,
Ուր ազատ ես կապանքներից դժնդակ…
ԱմալԻ