ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Բեմադրիչ, դերասան, բեմագիր եւ արտադրող Վիգէն Չալդրանեան հրաժարական տուաւ Հայաստանի Ազգային շարժապատկերի ակադեմիոյ նախագահի պաշտօնէն:
Ուրբաթ, 22 Փետրուարին, լրագրողներու հետ հանդիպման ընթացքին Չալդրանեանի հրաժարականի մասին յայտարարեց ակադեմիոյ անդամ, Հայաստանի շարժապատկերի ոլորտի աշխատողներու միութեան նախագահ Յարութիւն Խաչատրեան:
«Վիգէն Չալդրանեանը, որը երկու տարի առաջ էր ընտրուել կինոակադեմիայի նախագահ, ԱՄՆից գրաւոր նամակով հրաժարական է ուղարկել: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարող շարունակել իր աշխատանքն այդ պաշտօնում, եւ մենք շատ ցաւում ենք դրա համար», նշեց Խաչատրեան: