Տարածաշրջանային զարգացումները այլեւս ոչ միայն հեռակա պատկերներով, այլ ուղղակի անմիջական ընդգծում են Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման միտումները: Բայց խնդիրը միայն կրոնական հողի վրա ուղղակի բռնությամբ թե խուճապի մթնոլորտի ստեղծումով կամ նույնիսկ ծրագրավորված բնակչության տեղաշարժերի համապատասխան դյուրություններընծայելով, զարգացող երեւույթ չէ:
Եզդիների նկատամբ կիրառված ջարդն ու տեղահանությունը արդեն ոչ միայն ապաքրիստոնեացման մասին են խոսում, այլ ընդհանրապես շրջանների ամայացման եւռազմավարական նշանակություն ունեցող գոտիների վրա միատարր ու միահեծանվերահսկողության:
Ռազմավարական կետերը այս դեպքում միայն գազի, նավթի, ջրային պաշարներին եւ նման կարեւորություն ներկայացնող դիրքերի են վերաբերում: Ծայրահեղ իսլամականների կողմից թիրախավորված շրջանները, այլ տարածքների դեպքում առանց դիմադրության հանձնելը, եւ մանավանդ միջազգային ընտանիքի լուռ ու կրավորական պահվածքը մտածել է տալիս որ հետապնդվածը ոչ թե իսլամական պետության ստեղծումն է, այլ ավելի` նավթային պետության: Գազը լինելով նման զարգացումների հիմնական շարժառիթը, թվում է, որ ընդհանրապես տարածաշրջանում բաժանարարությամբ նոր վերահսկելիություն առաջացնելու միտող զարգացումներն են այն ինչ որ վայրագ, անմարդկային եթե ոչ անասնային եղանակներով գործի է դրվում թիրախավորված տարածքների վրա ապրող ազգաբնակչությունների նկատմամբ:
ԱՄՆ-ի գերքաղաքականացված դիրքորոշումը կիրառվող ջարդերի եւ տեղահանությունների իտես հատկանշական է եւ պարզապես ընդգծում է նման վարկածների իրականալիությունը: Օդային շատ սահմանափակ հրթիռակոծումները այն սահմանների վրա, որոնցից այն կողմգտնվում են ամերիկյան ռազմակետերը կամ գոտիները այդ մտածումն են ամրապնդում: Այդսահմաններից անդին պատահածները ոչ միայն հակադարձման չեն արժանանում, այլ նաեւ գուցեառաջադրելի են: Մնացյալը, թե` իսլամական պետությունը սպառնալիք է աշխարհին եւ նմանհանգերգումները, ավելի ներկայացման բնույթ ունեն: Իրավիճակը կարող է փոխվել, երբ հետզհետե թիրախ դառնա ամերիկյան վերահսկելիությունը։ Բայց առայժմ Իսլամական պետությունը աշխարհաքաղաքական օրակարգ է իրականացնում։
Տեղեկատվականը այս բոլորի լուսաբանման առումով կարծես ընդհանուր ծրագրի մաս է կազմում: Գլխատված երեխաներ, ողջ թաղվածներ, չարչարանքի ենթարկվողներ,հակաքրիոստոնեական բարբարոս գործողություններ, այս բոլորը ծառայում ենխուճապահարելու այնտեղ ապրող կամ այնտեղից մեկնած հասարակությունները, մեկընդմիշտհամոզիչ դարձնելու համար, որ նման արարածների հետ համագոյակցելը ուղղակիանհամատեղելի է: Խուճապահարության այս քաղաքականությունը միտված է ռազմավարականկարեւորություն ներկայացնող տարածքների ամայացման, ժողովրդագրական հիմնականփոփոխությունների եւ նոր գոտիների ստեղծման:
Այս ընդհանուր թոհուբոհում մի պահ հավելյալ լուսարձակներ պետք է կենտրոնացնել Իրաքիեզդիների ապրած ողբերգության վրա: Ցեղային ամբողջական զտման այս երեւույթը կատարվում է օրը ցերեկով աշխարհի աչքի առաջ: Պաշտոնական դատապարտանքն ու մանավանդկանխարգելման գործողություններ ոչ թե տեղի չեն ունենում, այլ նույնիսկ նման պահանջներ չենարծարծվում: Առավելագույնը կիսապաշտոնական մարդասիրական կոչերն են, որոնք հնչում են`պարագայականության տպավորություն թողնելով դիպաշարի հետեւողների վրա:
Հայկական կողմը, պաշտոնական թե հասարակական առումներով յուրահատուկ արձագանքմանպատճառներ ունի: Նախ, իհարկե, այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունումապրում է եզդի ազգաբնակչություն եւ իբրեւ ՀՀ քաղաքացիներ նրանք իրավունք ունեն իրենցազգակիցների ճակատագրով իրենց պետությունից համապատասխան քայլեր ակնկալելու:
Եւ անշուշտ, հիմնական պատճառով, որ թեեւ տարբեր տարողություններով, սակայն այն ինչպատահում է այսօր` բռնություն, տեղահանություն եւ ջարդ, բավականաչափ ծանոթ է հայժողովրդին իբրեւ ազգային զտման անմարդկային եղանակ:
Պաշտոնական Երեւանը նախագահի մամուլի խոսնակի միջոցով հստակեցրեց իր դիրքորոշումը:Ազգային փոքրամասնությունների եւ այս դեպքում հատկապես եզդի ազգաբնակչության դեմկիրառվող բռնությունը անընդունելի է եւ մերժելի: Երեւանը միջազգային ընտանիքին կոչ է անումանհապաղ քայլեր ձեռնարկել այդ բռնությունները կասեցնելու եւ տուժածներին մարդասիրականօգնություն տրամադրելու: ՀՀ նախագահը հանձնարարել էր նաեւ տրամադրված օժանդակությանծրագրերը ընդլայնել:
Այլ ուղղություններ էր շոշափել Արցախի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը:Անընդունելի նկատելով պատահարները, Դավիթ Բաբայանը նշել էր, որ եզդիներն ու հայերը բախտակից ժողովուրդներ են եւ թե, ավելին` եզդիները մասնակցել են արցախյանազատամարտին: Ըստ Արցախի մամուլի խոսնակի՝ Ստեփանակերտը պատրաստ է նաեւկեցության եւ համապատասխան կենցաղային դյուրությունների ընձեռման կարելիություններըքննարկել, եթե նման դիմումներ լինեն:
Թեեւ նուրբ եւ զուսպ ասված, այսուհանդերձ այստեղ է կարեւոր առաջադրանքը: ժողովրդագրական պատկերի լուրջ խնդիր դիմագրավող մեր հայրենիքը ՄիջինԱրեւելքից տարբեր ազգաբնակչությունների արտահոսքի միտումներ նկատելով պիտի ենթահող պատրաստի մնայուն կեցություն ապահովելու համար: Մարդասիրականբնույթի կատարված քայլերն ու ճգնաժամերի հետեւանքով առաջացած գաղթականության հավաքական կացարաններ տրամադրելը օրինաչափ է, որ ստանանմիջազգային կառույցների օժանդակությունները:
Մինչ այդ հայկական կողմի, թե՛ ՀՀ-ի եւ թե՜ Արցախի դատապարտանքը, միջազգային հանրության ուղղված կոչը եւ օժանդակություն ու կեցություն տրամադրելուպատրաստակամությունը չափի մեջ, բոլոր հանգամանքները նկատի առնելով կատարված են:
Այս օրերին անտեղի չի լինի հիշեցնել, թե այս ջարդերն ու տեղահանությունները գործադրողները ո՞ր պետությունից ֆինանսավորվեցին, ո՞ր սահմաններից մտան խնդրոառարկա տարածքները եւ ո՞վ զինեց դրանց: Կամ վերստին ընդգծել, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտանքը կարող էին կանխարգելիչդեր ունենալ միեւնույն եղանակի ու ոճի կրկնությանը:
Շահան Գանտահարյան
«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր