Տեր
ամենակարող`
այս լուսաբացի և քո զորությամբ
հեռացրու ամպերը հայոց երկինքներից,
տուր մեզ նորից թևեր,
քանզի այդ դու ես,
որ մեզ սողալ չես սովորեցրել,
այլ ճախրել միայն…
Տեր
ամենակարող`
ապավինում եմ քո դատաստանին.
աստվածատյալ հոգին մեր ճախրն է ուզում,
ճզմիր նենգ ցասումը ափերիդ մեջ արդար
և ցած նետիր այնպես, որ նա սողա նորից:
օգնիր մեզ կտրել սողացող ոսոխի գլուխն
իր իսկ բնում,
նեցուկ եղիր մեր որդիներին, հայրերին ու եղբայրներին,
քանզի նրանց պահանջն արդար է և
նրանց մեջ է այն լույսը,
որտեղ ապրում ես դու`
այժմ և միշտ,
հավիտյանս
հավիտենից
Ամեն…