Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Տիգրան Մանսուրեան Կը Յիշէ Ու Կը Պատմէ

June 4, 2014
in Մշակութային
0
Տիգրան Մանսուրեան Կը Յիշէ Ու Կը Պատմէ

ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».– Երգահան Տիգրան Մանսուրեան այժմ կ՛աշխատի ստեղծագործութեան մը վրայ, որ յատուկ կերպով կը գրէ համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշեանի համար: Անիկա առաջին անգամ պիտի կատարուի 2015 թուականին: Լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին այս մասին յայտնած է երգահանը:
Նշենք, որ այս տարի ամբողջացած է Տիգրան Մանսուրեանի 75ամեակը: Երեւանի մէջ կայանալիք Հենրիկ եւ Գերոնտի Թալալեաններու անուան ալտի եւ թաւջութակի հանրապետական 5րդ փառատօնի ծիրին մէջ պիտի կազմակերպուի համերգ մը՝ նուիրուած Տիգրան Մանսուրեանի ծննդեան 75ամեայ յոբելեանին:
«Աշխատել ենք համերգի ընթացքում այնպիսի ծրագիր ներկայացնել, որ լինի կատարողական ուժերի հնարաւորութիւնների սահմաններում ու հետաքրքրի հանդիսատեսին», դիտել տուած է Տ. Մանսուրեան:
Ան նաեւ յիշեց. «Ալտահար Հենրիկ Թալալեանը տարիներ շարունակ նուագել է «Կոմիտաս» քառեակում, որն առաջին նուագախմբերից էր, որ այցելել է Միացեալ Նահանգներ ու պատիւ է ունեցել արժանանալու æոն Քենեդու ընդունելութեանը Սպիտակ տանը: Եթէ նկատի առնենք այս դրուագը, քառեակում ընդգրկուած երաժիշտները փառահեղ ճանապարհ են անցել, նրանցից մէկը եղել է հէնց Հենրիկ Թալալեանը:
Երբ Առնօ Բաբաջանեանը գրում էր իր ջութակի սոնատը, Գերոնտի Թալալեանը մտնում է գործի մէջ, խառնում հաշիւները՝ ստիպելով, որ տեղ բացի նաեւ թաւջութակի համար: Այսպէս գործը դառնում է տրիօ»։
Նշենք նաեւ, որ նոյն փառատօնի ծիրին մէջ պիտի կայանայ համերգ մը՝ նուիրուած Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի հիմնադրութեան 90ամեակին: 1992-95 թուականներուն երաժշտանոցի ղեկավարը եղած է Տիգրան Մանսուրեանը:
«Դրանք դժուարագոյն տարիներ էին մեր Հանրապետութեան համար: Այդ տարիներին դասախօսական կազմով, ուսանողներով, նաեւ սփիւռքում գտնուող մեր հայրենակիցների ջանքերով կարողացանք անցնել թունելի միջով, կարողացանք յաղթահարել դժուարութիւնները: Այդ տարիներին միայն ջութակի լար գտնելը հսկայական խնդիր էր: Նմանատիպ շատ խնդիրներ կային:
Այսօր կոնսերվատորիան լաւագոյն յաջողութիւններ ունի, չնայած խնդիրներ էլ ունի: Մեր ուսանողները հեշտութեամբ կարողանում են ընդունուել եւրոպական լաւագոյն բուհերը: Սիրով են ընդունում մերոնց: Երիտասարդներից շատերը գնում են սովորելու ու յաճախ կարողանում են այնպէս անել, որ իրենց կենսագրութիւնը կապուի տեղի երաժշտական իրողութիւնների հետ: Սա խօսում է երաժշտական մեր հաստատութեան որակի մասին», երաժշտանոց ղեկավարելու տարիները յիշած եւ այսօրուան վիճակը նկարագրած է Տիգրան Մանսուրեանը:

Previous Post

Շատախի Հայկական Եկեղեցիները Փրկելու Փորձ Կը Կատարուի

Next Post

Ունենք 45 թանգարանային տարազային համալիր. «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.